Կանադայի գյուղատնտեսության և սննդի թանգարան

Կանադայի գյուղատնտեսության և սննդի թանգարան (ֆր.՝  Musée de l'agriculture et de l'alimentation du Canada), ազգային թանգարան Կանադայի Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքում։ Այն ցուցադրում է ժամանակակից ձևով աշխատող փորձարարական ֆերմա[1]։ Դրա նպատակն է ցուցադրել Կանադայի ֆերմաների պատմությունը[2], այս ոլորտում գիտության և տեխնոլոգիաների ձեռքբերումները և ցույց տալ, թե ինչպես են դրանք ազդում կանադացիների կյանքի վրա։

Կանադայի գյուղատնտեսության և սննդի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կանադա
ՎայրLa Pocatière?
Կայքmqaa.ca
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանում ներկայացվում են ցուցանմուշներ, հանրային ծրագրեր[3], հատուկ միջոցառումներ և կենդանի ցուցադրություններ[4][5][6]։ Թանգարանում կազմակերպվում են նաև ճամփորդական ցուցադրումներ, որոնց ցուցանմուշները բերվում են Կանադայի այլ փոքր թանգարաններից[7][8]։ Այն ունի բացօթյա «էներգիայի այգի», որպես ցուցադրվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ[9]։

Կառավարում խմբագրել

Թանգարանը ղեկավարվում է Կանադայի գիտությունների և տեխնոլոգիաների թանգարանների ընկերության կողմից, որը պատասխանատու է Կանադայի գիտական և տեխնիկական ժառանգության պաշտպանության համար։ Ընկերությունն ունի մոտ 275 աշխատակից և պատասխանատու է երեք թանգարանների` Կանադայի գյուղատնտեսության և սննդի թանգարանի, Կանադայի գիտության և տեխնոլոգիաների թանգարանի և Կանադայի ավիացիայի ու տիեզերքի թանգարանի համար[10]։

Թանգարանը կապված է Կանադայի թանգարանների ասոցիացիայի, Կանադայի տեղեկատվական ցանցի ժառանգության և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "The Big 150: Escape the city without leaving — Ottawa’s Experimental Farm" Արխիվացված 2018-06-26 Wayback Machine. Ottawa, Matt Harrison. May 12, 2017
  2. "How Food Earned Its Place in American Museums". Eater, Tove Danovich Oct 23, 2015
  3. "Watch: Goat yoga at the Farm". The Ottawa Citizen, June 7, 2017
  4. Sutin, David. «Canada Agriculture Museum». thecanadianencyclopedia.ca.
  5. Sally Everett (2016 թ․ ապրիլի 12). Food and Drink Tourism: Principles and Practice. SAGE Publications. էջ 352. ISBN 978-1-4739-6595-9.
  6. "The Great Trail: Busy Day in Ottawa". The Weather Network, August 25, 2017
  7. "Stratford Perth Museum exhibit allows kids to explore the science behind the food they eat" Արխիվացված 2018-05-02 Wayback Machine. By Galen Simmons, Stratford Beacon Herald, October 4, 2017
  8. "Happy anniversary, Canada — and canola!". Manitoba Cooperator, January 6, 2017. Lorraine Stevenson
  9. "Mechanical stomach for renewable energy built by SRC". Global News, April 29, 2014
  10. "National Science and Innovation Gala honours bright young minds, steampunk style". Ottawa Business Journal, Caroline Phillips, May 18, 2017

Արտաքին հղումներ խմբագրել