Կայտագ ասեղնագործություն
Կայտագ ասեղնագործություն, ասեղնագործության տեսակ, որն արվում է բամբակյա գործվածքների վրա միակողմանի կարով «կցելով» մետաքսյա թելերը։ Այն առաջին անգամ հետազոտողների կողմից հայտնաբերվել է Դաղստանի Կայտագսկի շրջանում և առավել տարածված է հիմնականում Դարգինի շրջաններում՝ Ակուշինսկի և Դախադաևսկի[1]։ Պահպանված ամենավաղ նմուշները թվագրվում են 17-րդ դարի վերջով, այս տեսակների պահպանված նմուշների մեծ մասն ստեղծվել է 18-20-րդ դարերում[2][3][4]։
Նկարագրություն
խմբագրելԿայտագ ասեղնագործված գործվածքները ունեն մոտ 100 × 50 սմ չափ, ֆոնի համար ընտրվել է կարմիր, կանաչ, կապույտ կամ բնական գույնի հավասարաչափ ներկված գործվածք[1]։ Թելերի գույները հիմնականում տաք են՝ շագանակագույն-կարմիր, դեղին և ոսկեգույն (երբեմն օգտագործվել է ոսկեգույն և արծաթագույն թել), բաց կանաչ, ինչպես նաև մուգ կապույտ[1]։ Զարդանախշերը գրաֆիկական են, անկայուն և հաճախ ասիմետրիկ։ Դրանցում զգալի է օսմանյան, հունական, հյուսիսաֆրիկյան, պարսկական և չինական արվեստների և քարե տապանաքարերի վրա փորագրված պատկերների ազդեցությունը[5][2][6]։ Օգտագործվում են կարվածքների և կարերի 16 տեսակներ և բազմաթիվ ծիսական զարդանախշեր՝ արևային նշաններ, խաչեր, կենդանիների պատկերներ և մարդակերպ ֆիգուրներ, կրակի, պտղաբերության խորհրդանիշներ[1][2]։ Ասեղնագործության ստեղծման տեխնիկան հետևյալն է. գործվածքների վրա զուգահեռ դրվում են մետաքսյա թելեր, որոնք այնուհետև դրա վրա կարվում են կարճ կարերով[6]։
Ասեղնագործված գործվածքն ինքնին թալիսման է համարվում։ Արևի, թռչունների, կենդանիների և աչքերի վառ ուրվագծային պատկերներով ասեղնագործված գործվածքները գցել են նորածինների վրա, օսմանյան ոճի ծաղիկ-երկրաչափական զարդանախշերով գործվածքի մեջ հարսնացուն փաթաթել է իր զարդերն ու նվերները հարսանիքի ժամանակ, հուղարկավորության ժամանակ հանգուցյալի դեմքը ծածկվել է ձիերով ասեղնագործությամբ գործվածքով[1][4][6]։ Ասեղնագործված կտավներից կարել են բարձեր՝ դրանց տակ կարելով մեկ այլ բամբակյա կտոր։ Դրանցով երբեմն ծածկվել է օժիտի սնդուկը[3]։ Սեփականատիրոջ մահվվանից հետո գործվածքները ժառանգաբար անցել են նրանց երեխաներին[1]։
Ռուսական կայսրության հետազոտողները սկզբում Կայտագի ասեղնագործությունները համարել են բարձերի դեկորատիվ ծածկոցներ, ավելի ուշ հայտնի է դարձել ասեղնագործության պաշտպանական նշանակության մասին[2]։ Կայտագի ասեղնագործությունն ուսումնասիրել է հետազոտող Ռոբերտ Չենսիները, որը հեղինակել է «Կայտագ։ Տեքստիլ արվեստը Դաղստանից» (անգլ.՝ Kaitag: Textile art from Daghestan) գիրքը, որը պարունակում է ընդարձակ կատալոգ[2][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Кайтагская вышивка, полная тайн». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Weardan, 1994
- ↑ 3,0 3,1 «Знаменитая "Кайтагская" вышивка». Georgia Times. 19.11.2017. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 4,0 4,1 Набатчиков, 2003, էջ 48
- ↑ Stone, 2013, էջ 535
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Price, 2008
Գրականություն
խմբագրել- В. А Набатчиков Восток: искусство быта и бытия. — Государственный музей Востока, 2003. — ISBN 5932210427
- Peter F. Stone Oriental Rugs: An Illustrated Lexicon of Motifs, Materials, and Origins. — Tuttle Publishing, 2013. — ISBN 1462911846
- Jennifer Weardan Kaitag: Textile Art From Daghestan(անգլ.) // The Art Book. — 1994. —
- Steve Price (2008 թ․ մարտի 21). «Daghestan's Kaitag Embroideries - and Henri Matisse?» (անգլերեն). Kunstpedia. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին.
- Robert Chenciner Kaitag: Textile art from Daghestan. — Textile Arts Publications, 1993. — ISBN 978-1898406006
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայտագ ասեղնագործություն» հոդվածին։ |