Կայսերական երկաթուղիների տնօրինություն (Քյոնիգսբերգ)

Կայսերական երկաթուղիների տնօրինություն Քյոնիքսբերգում (գերմ.՝ Reichsbahndirektion Königsberg), մինչև 1945 թվականը Կայսերական երկաթուղիների գլխավոր ղեկավար կառույցը Արևմտյան Պրուսիայում։ Տեղակայված էր Ֆորշտեդիշ Լանգգասի (գերմ.՝ Vorstädtische Langgasse) 117/121 հասցեում (այժմ՝ Լենինի պողոտա 111-117)։ Գերատեսչության հիմնական խնդիրն էր երկաթուղիների կառավարումը Արևմտյան Պրուսիայում։

Կայսերական երկաթուղիների տնօրինություն
Տեսակկառույց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրված է1895
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Կայսերական երկաթուղիների տնօրինության շենք խմբագրել

Սկզբում շենքի տեղում գտնվում էր Սուրբ Գրիգորի հոսպիտալին պատկանող դպրոցը, որտեղ 1730-1732 թվականներին սովորել է Էմանուել Կանտը։ Հետագայում այն քանդվեց և դրա տեղում սկսվեց բնակելի տան շինարարություն։ Սակայն շինարարության ընթացքում՝ 1895 թվականին, տունը գնվեց Գերմանական երկաթուղիների տնօրինության (գերմ.՝ Preußische Staatseisenbahnen) կողմից և շահագործման հանձնվեց որպես վարչական շենք։

 
Կայսերական երկաթուղիների տնօրինության շենքը 2016 թվականին

Շինարարական նկարագիրը Բալդուր Քյոստերի «Քյոնիգսբերգի շենքերը» գրքից.

Դեպի փողոցի կողմն ուղղված բավականին երկար ձգվող քառահարկ շենքը 21 պատուհաններով, ներկայումս գերիշխող տարր է համարվում նախկին Ֆորշտեդտիշ Լանգասի արևմտյան կողմում։ Շենքի սվաղված ճակատային մասի ձևավորումն իրականացված է նոր վերածննդի ոճով։ Առաջին հարկը և անկյունները բաժանված են մեծ քառակուսիների[2]։

Պատերազմից հետո Սուրբ Գևորգի հոսպիտալի և Կայսերական երկաթուղիների տնօրինության շենքերը գործնականում մնացել են Լենինի պողոտայի այս հատվածում գտնվող միակ շենքերը։ 1950 թվականին Տնօրինության շենքը սկսվեց վերանորոգվել Կալինինգրադի ծովային առևտրային նավահանգստի շինարարական բաժնի աշխատակիցների կողմից՝ այն որպես բնակելի տուն օգտագործելու նպատակով։

Գրականություն խմբագրել

  • Кулаков В.И., Бахтин А.П., Чебуркин Н.И. Памятники истории и культуры Калининграда. — Москва: Лето-Пресс, 2005. — 314 с. — ISBN 5-902425-01-8

Ծանոթագրություններ խմբագրել