Կայծ, հասարակական, գիտական, գրական ամսաթերթ։ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) ուսանողական միության օրգան։ Լույս է տեսել 1911-1914 թվականներին, Կոստանդնուպոլսում (խմբագիրներ՝ Ե. Ամատունի, Ա. Կիտուր, Հ. Գալճյան)։

Կայծ
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն

Տպագրել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի երկերից, Գեորգի Պլեխանովի «Անիշխանական վարդապետության պատմական զարգացումը» գործը։ Պատմել է ԷՌՄԳԲԿ 2-րդ համագումարի գործունեության, բոլշևիզմի և նրա հակառակորդների մասին։

1913 թվականին համար է նվիրել Կարլ Մարքսի մահվան 30-ամյակին, տեղեկություններ հաղորդել էնգելսի, Լիբկնեխտի, Լաֆարգի, Բեբելի, Ցետկինի, Կաուցկու, Պլեխանովի մասին։

«Կայծեր»-ին թղթակցել են կին լրագրողներ՝ «հայուհու կյանքի և պայքարի, թուրք կնոջ զարթոնքի մասին» նյութերով։ Թերթը ներկայացրել է նաև հնչակյան ուսանողական միության «ծրագիր-կանոնագիրը»՝ հեղափոխական երիտասարդության քաղաքական, գաղափարական և տնտեսական պայքարի ուղիների և խնդիրների վերաբերյալ։ Պատմել է Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքի, հեղափոխական շարժումների մասին։ Աշխատակցել են դոկտոր Պեննեն, Ա. Կիտուրը, Վ. Զեյթունյանը, Պ. Մանուելյանը, Ա. Կենճյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221