Կայծակ (ամսագիր)
ամսագիր
«Կայծակ», մարզական ամսագիր։ Կահիրեի «Կայծակ» հայ մարմնամարզական միության պաշտոնական հրատարակչությունն է։
Կայծակ | |
---|---|
Տեսակ | ամսագիր |
Լեզու | հայերեն |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Կահիրե, Եգիպտոս |
Լուծարվել է | 1390 |
Պատմություն
խմբագրելԱմսագիրը լույս է տեսել 1929–1930 թվականներին Կահիրեում։ Արտոնատեր-խմբագիրն է Թադևոս Գալֆայանը։ Կարևորել է երեխաների ֆիզիկական դաստիարակության, հայ կանանց ու աղջիկների՝ ֆիզկուլտուրայով զբաղվելու անհրաժեշտությունը, այն համարել ազգի կենսունակության նախապայմաններից մեկը։ Պարբերաբար ծանոթացրել է հայազգի անվանի մարզիկներին, նրանց մարզական հաջողություններին, պատմել Եգիպտոսի հայկական մարզական ակումբների ու միությունների, առանձին մարզախմբերի գործունեության մասին։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |