Կամիլլա Հարրեմ (հոկտեմբերի 8, 1986(1986-10-08), Սթավանգեր, Նորվեգիա), նորվեգիացի հանդբոլիստ, Նորվեգիայի «Սոլան» ակումբի և Նորվեգիայի ազգային հավաքականի ամենավառ ներկայացուցիչը։ Օլիմպիական չեմպիոնուհի, երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոնուհի։ Եվրոպայի քառակի չեմպիոնուհի է[1]։

Կամիլլա Հարրեմ
Camilla Herrem.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1986(1986-10-08) (34 տարեկան)
Ծննդավայր՝Սթավանգեր, Նորվեգիա

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

«Սոլա» ակումբի դպրոցի աշակերտն իր ելույթը սկսեց 16 տարեկան հասակում Նորվեգիայի առաջնությունում։ 2005/2006 թվականների մրցաշրջանում տեղափոխվել է «Բջոսեն», որտեղ 2006 թվականի հունվարի 4-ին հանդես է եկել «Գյորեն»-ի դեմ խաղում։ 2014 թվականի ամռանը նա տեղափոխվեց Ռումինիայի «Բայիա-Մարե» ակումբ։

Ազգային հավաքականումԽմբագրել

Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 154 խաղ և հարվածել 373 գոլ։ 2008, 2010, և 2014 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի, 2011 թվականին՝ Աշխարհի չեմպիոնուհի, ինչպես նաև դարձել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

2016 թվականին օլիմպիական խաղերում Ռուսաստանի դեմ կիսաեզրափակիչ խաղում Կամիլայի թիմը պարտվեց 37:38, և Նորվեգիան կորցրեց հաղթելու հնարավորությունը։

Անձնական կյանքԽմբագրել

2013 թվականի հուլիսին նա ամուսնացավ հանդբոլիստ Ստեֆֆեն Ստեգավիկինի հետ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել