Կամենսկի թնդանոթ (ռուս.՝ Каменская пушка), հուշարձան Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքում։ Քաղաքի խորհրդանիշերից մեկն է[1]։

Picto infobox architecture.png
Կամենսկի թնդանոթ
Kamensk-Uralsky Cannon 003.jpg
Կամենսկի թնդանոթը
Կոորդինատներ56°25′00″ հս․ լ. 61°53′36″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Կամենսկ-Ուրալսկի
Կառուցվել է1967
Կառուցել էՎ. Վ. Պերմյակով
Ներկա վիճակըԿանգուն

ՆկարագրությունԽմբագրել

Հուշարձանը գտնվում է բլրի վրա, Կամենկա գետի ձախ ափին, քաղաքային լճակի ամբարտակից դեպի հյուսիս-արևմուտք։ Կոթողը ողմնորոշված է դեպի քաղաքային լճակը, նրա պարագծով տնկված է պուրակ, որն արևելյան կողմից սահմանափակվում է Կարլ Մարքսի փողոցով։ Գործում է գիշերային լուսավորություն։ Հակառակ կողմում Կամենսկ-Ուրալսկիի էլեկտրամեխանիկական գործարանի շենքերն են[2]։

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967 թվականի հոկտեմբերի 6-ին։ Կամենսկի թնդանոթները լայնորեն օգտագործվել են ռուսական բանակում, այդ թվում` 1812 թվականի հայրենական պատերազմի մարտերում։ Հուշահամալիրը փառաբանում է ուրալցի վարպետներին և Կամենսկի թուջե ձուլվածքը[2]։

Թուջե թնդանոթը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որի բարձրությունը հասնում է գրեթե երեք մետրի, երկարությունը` հինգի, լայնությունը` ավելի քան երկու մետրի։ Թնդանոթի փողի երկարությունը 270 սմ է, փողաբերանի տրամագիծը 40 սմ է, անիվների տրամագիծը 200 սմ է։ Թնդանոթի նեցուկի մոտ դրված է երեք լիաչափ գունդ, որոնք խորհրդանշում են թնդանոցի պատրաստվածությունը[2]։

Պատվանդանի ճակատներին տեղադրված են հուշատախտակներ։ Արևմտյան և արևելյան ճակատներին պատկերված են ռազմական գործողություններով խորաքանդակներ։ Հյուսիսայինին գրված է գործարանը հիմնելու մասին Պետրոս Մեծի հրամանագրի տեքստից մի հատված[2]։

Հարավայինին հետևյալ տեքստն է. «Կամենսկի բանվորներին, թնդանոթային գործի վարպետներին, նրանց, ովքեր Ռուսասատանը դարերով փառաբանեց, Հիսուներորդ հոկտեմբերը ի հիշատակ և ի պատիվ այս թնդանոթը որպես խորհրդանիշ տեղադրեց»[2]։

Նախագծի հեղինակն է քանդակագործ Վ. Վ. Պերմյակովը, ինժեներները` Ա. Վ. Բրագինը և Ֆ. Դ. Գորշկովը։ Աստիճանների հիմքում հարավային կողմից գտնվում է «Բորոդինո» որմնապատկերը, որի հեղինակն է Ռ. Օռլովը[2]։

Քաղաքի կյանքումԽմբագրել

Թնդանոթը քաղաքի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Կամենսկ-Ուրալսկիի զինանշանին։ 2017 թվականին լրացավ հուշակոթողի 50-ամյակը, և այդ առիթով կազմակերպվել էին տոնական միջոցառումներ[3]։

ՊատկերասրահԽմբագրել

Ցուցանակ հյուսիսային կողմում Ցուցանակ հարավային կողմում Թուջե խորապատկեր արևմտյան կողմում Թուջե խորապատկեր արևելյան կողմում Հրանոթը քաղաքի զինանշանին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Памятник «Пушка» (Каменск-Уральский)»։ tourprom.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-05-16 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Памятник «Пушка»»։ k-ur.ru (ռուսերեն)։ Виртуальный Каменск։ Վերցված է 2018-05-16 
  3. «Каменской «Пушке» посвящается»։ ku.life (ռուսերեն)։ Վերցված է 2018-05-16