Կամավոր մարզական ընկերություն

Կամավոր մարզական ընկերություն (ԿՄԸ)

Կամավոր մարզական ընկերություն
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

Միավորում էր ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և տուրիզմով զբաղվողներին, աջակցում մարզիկների վարպետության բարձրացմանը, նպաստում մասսայական ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացմանը։ Կամավոր մարզական ընկերությունում ընդգրկված են շրջանների, խոշոր կառույցների, ժողտնտեսության տարբեր ճյուղերի, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվները։

Ունեն իրենց կանոնադրությունը, դրոշը, խորհրդանշանը, կրծքանշանը, մարզական հագուստը։ 1986 թվականին հանրապետությունում գործել են 8 կամավոր մարզական ընկերություն՝

  • «Աշխատանք»,
  • «Սևան»,
  • «Դինամո»,
  • «Սպարտակ»,
  • «Աշխատանքային ռեզերվներ»,
  • «Լոկոմոտիվ»,
  • «Զենիթ»,
  • «Բուրեվեստնիկ»։

«Աշխատանք»ում ընդգրկված էին արտադրական ձեռնարկությունների և շինարար, կազմակերպությունների բանվոր ծառայողները (130 հազար մարդ), «Սևան»-ում՝ գյուղ, վայրերի ազգաբնակչությունը (160 հազար), «Դինամոյում՝ հանրապետության ներքին գործերի մինիստրության և պետական անվտանգության կոմիտեի համակարգի անձնակազմը, «Սպարտակ»-ում՝ առևտրի, արդյունաբերական կոոպերացիայի, թեթև և սննդի արդյունաբերության, քաղաքացիական ավիացիայի, ավտոտրանսպորտի աշխատողները (120 հազար), «Աշխատանքային ռեզերվներ»-ում՝ պրոֆտեխկրթության բնագավառի սովորողներն ու աշխատողները (55 հազար), «Լոկոմոտիվ»-ում՝ երկաթուղային տրանսպորտի (7,5 հազար), «Զենիթ»-ում՝ մեքենաշինության արդյունաբերության որոշ ճյուղերի աշխատողները, «Բուրեվեստնիկ»-ում՝ բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն ու աշխատողները (40 հազար)։

Կամավոր մարզական ընկերություններ ԽՍՀՄ-ում, միավորում էին ֆիզկուլտուրայով, սպորտով և տուրիզմով զբաղվող աշխատավորներին և ուսանող երիտասարդությանը։ Սկզբնական կազմակերպությունների միջոցով (արդյունաբերական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, սովետական տնտեսությունների և ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվներ, մարզական ակումբներ) իրականացնում են մասսայական ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացման, ՊԱՊ-ի և «Սովետական տուրիստ» կրծքանշանակիրների, կարգային-մարզիկների, սպորտի վարպետների պատրաստման, մարզիկների վարպետության բարձրացման խնդիրները։ Կամավոր մարզական ընկերությունները ստեղծվել են տերիտորիալ (միութենական հանրապետություններում) և արտադրա-մասնաճյուղային սկզբունքով՝ միավորելով հանրապետությունների, մարզերի, շրջանների, կառույցների, ժողտնտեսության մի շարք ճյուղերի, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվները։ կմՕ գործունեությունը կազմակերպվում է ընկերության կանոնադրությանը համապատասխան, ինքնագործունեության սկզբունքներով։ 1936-1938 թվականներին կամավոր մարզական ընկերություններ են ստեղծվել արհմիություններում, 1943 թվականին ֆաբրիկա-գործարանային ուսուցման (ՖԳՈԻ) դպրոցների և պրոֆտեխնիկական ուսումնարանների մարզիկները միավորվել են «Աշխատանքային ռեզերվներ» ընկերությունում, 1950-ական թվականներին միութենական հանրապետություններում կազմակերպվել են գյուղական կամավոր մարզական ընկերությունները։ Արհմիությունների կամավոր մարզական ընկերությունները ֆինանսավորվում են արհմիության բյուջեից։ Յուրաքանչյուր ընկերություն ունի դրոշ, խորհրդանշան, մարզական հագուստ, կրծքանշան։ Արհմիությունների մարզական ընկերությունները ղեկավարում է արհմիությունների կամավոր մարզական ընկերությունների համամիութենական խորհուրդը։ խորհրդին կից գոյություն ունեն տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, մարզչական խորհուրդներ, դատավորների կոլեգիաներ։ Խորհրդի գործունեությունը ղեկավարում և ֆինանսավորում է արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհուրդը։ ՍՍՀՄ-ում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստում են նաև ֆիզկուլտուրայի և սպորտի համամիութենական «Դինամո» ընկերությունը, ՍՍՀՄ զինված ուժերի մարզակումբները, այդ թվում՝ ԲԿՍԱ-ն և ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի մարզատեխնիկական ակումբնեըը; ՀՍՍՀ-ում 1926 թվականին կազմակերպվել է «Դինամո», 1927 թվականին՝ «Սպարտակ», 1928 թվականին «Կառուցող» կամավոր մարզական ընկերությունները, 1936-1937 թվականներին՝ արհմիութենական բազմաթիվ կամավոր մարզական ընկերություններ՝ «Պիշչեվիկ», «Իսկրա», «Բոլշևիկ», «Մոտոր», «Կոլոս», «Կրասնայա զնամյա», «Քիմիկ»։ 1943 թվականին կազմակերպվել է «Աշխատանքային ռեզերվներ», 1951 թվականին՝ «Կոլտնտեսական» կամավոր մարզական ընկերություն, (1961 թվականին վերանվանվե՛լ է «Սևան» գերատեսչական կամավոր մարզական ընկերություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 196 CC-BY-SA-icon-80x15.png