Կաղնեսունկ
Կաղնեսունկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Կարգ Բազիդիոմիցետներ
Ընտանիք Բոլետայիններ
Ցեղ Կաղնեսունկ
Լատիներեն անվանում
Boletus luridus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 121041
EOL 189363

Կաղնեսունկ (լատին․՝ Boletus luridus), կապտուկ, բազիդիավոր սնկերի բոլետայինների ընտանիքի ներկայացուցիչ։

Բնութագիր

խմբագրել

Գլխարկը (տրամագիծը՝ 5-20 սմ) բարձիկաձև է, թավշանման, չոր, դեղնագորշաձիթապտղագույն։ Պտղամիսը դեղնասպիտակ է, ունի հաճելի սնկային հոտ և համ, ոտիկի հիմքում՝ կարմրավուն, կպչելիս կապտում է։ Գլխարկի ստորին մասում գտնվում է դեղնակարմիր, խողովակաձև հիմենոֆորը։ Ոտիկը (երկարությունը՝ 7-15 սմ, հաստ.՝ 2-6 սմ) հիմքում լայնացած է՝ դեղնանարնջագույն, գորշ կարմրավուն ցանցաձև նախշով։ Պայմանական ուտելի սունկ է, օգտագործվում է թարմ՝ համապատասխան մշակումից հետո։ Ոգելից խմիչքների հետ օգտագործելիս առաջացնում է թունավորում։ Նման է ոչ ուտելի սատանայի սնկին (Boletus satanas

Տարածումը Հայաստանում

խմբագրել

ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում կամ կաղնուտներում։ Աճում է հողի վրա (1100-1600 մ բարձրություններում)։ Միկոռիզագոյացնող սունկ է, համակեցության մեջ է մտնում միայն կաղնու հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնեսունկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնեսունկ» հոդվածին։