Կաղմխուտ
Կաղմխուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Խոտորջրի յոթ թաղերից մեկը։
Գյուղի միջով անցել է Կաղմխուտ գետը։
Պատմություն
խմբագրելԶուտ հայաբնակ գյուղ էր։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 115 տուն՝ 749 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿաղմխուտն ուներ քարաշեն եկեղեցի, որը վերակառուցված էր 1894 թվականին։ Ըստ այլ աղբյուրների գյուղն ուներ 4 եկեղեցի։ Գյուղի մոտ, լեռան վրա, անտառի մեջ գտնվում էր Ս. Հովհաննես եկեղեցին, որը հնում մեհյան էր եղել։
Ճարտարապետություն
խմբագրելՏների մեծ մասը երկհարկանի էին[1]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 911
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 195)։ |