Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 31, 2015 թ.
Ռոյ Օրբիսոն (անգլ.՝ Roy Kelton Orbison; 1936 ապրիլի 23, Վերնոն - 1988 դեկտեմբերի 6, Նաշվիլ), ամերիկացի երաժիշտ, ռոքնռոլի պիոներ, հաջողություն է ձեռք բերել իր ձայնի յուրահատուկ տեմբրի շնորհիվ, բարդ երաժշտական կոմպոզիցիաների և լարված, էմոցիոնալ բալլադների հեղինակ։
Ռոյ Օրբիսոնը իր մանկությունը անց է կացրել Տեխասում, սկսել է զբաղվել ռոքաբիլի և քանթրի ոճերով դեռևս դպրոցական տարներից։ Իր առաջին պայմանագիրը նա ստորագրել է 1956 թվականին «Sun Records»-ի հետ՝ Մեմֆիսում։ 1959 թվականին Օրբիսոնը որոշում է լքել լեյբլը և միանում է «Monument Records»-ին։ 1960-ական թվականների կեսերին տեղի ունեցած «Billboard Top Forty» հիթ շքերթում տեղ են գտնում նրա քսաներկու երգերը, որոնցից էին «Only the Lonely», «Crying», «In Dreams» և «Oh, Pretty Woman»
Ռոյ Օրբիսոնը ծնվել է Վերնոնում՝ Տեխաս նահանգում։ Ծնողները երաժշտության հետ պրակտիկորեն կապ չեն ունեցել շարունակել...