Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 10, 2016 թ.
![Գաբրիել Բըրն](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Gabriel_Byrne_07TIFF.jpg/200px-Gabriel_Byrne_07TIFF.jpg)
Գաբրիել Ջեյմս Բըրն (անգլ.՝ Gabriel James Byrne, մայիսի 12, 1950, Դուբլին), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան։ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի դափնեկիր է:
Մանկության տարիներին նա ցանկացել է դառնալ քահանա, սակայն դարձել է ուսուցիչ և միայն 29 տարեկանում է որոշել դառնալ պրոֆեսիոնալ դերասան։ Կինոյում առավել հայտնի աշխատանքներն են` «Պետության պաշտպանությունը», «Միլլերի խաչմերուկը», «Կասկածելի դեմք»։ Հեռուստատեսությունում հատնի է HBO ամերիկյան մալուխային հեռուստացանցի հեռարձակած «Խնամառու» սերիալում կատարած հոգեբույժի դերով։ Գերադասում է նկարահանվել «արտ հաուս» նախագծերում։
Գաբրիելն ընտանիքի վեց երեխաներից ավագն է։ Հայրը՝ Այլին Բըրնը, Դուբլինում եղել է բանվոր, իսկ մայրը՝ Դենան, մասնագիտությամբ բուժքույր էր: Նա ստացել է խիստ դաստիարակություն Քրիստոնյա եղբայրների կոնգրեգացիայի (անգլ.՝ Congregation of Christian Brothers) կաթոլիկական դպրոցներից մեկում, որի ուսուցման մեթոդների պատճառով... Ավելին⇒