Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 23, 2014 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Նիլտոն Սանտոս, 2004 թ. լուսանկար
Նիլտոն Սանտոս, 2004 թ. լուսանկար

Նիլտոն դոս Ռեյս Սանտոս (պորտ.՝ Nílton dos Reis Santos, մայիսի 16, 1925թ., Ռիո դե Ժանեյրո - նոյեմբերի 27, 2013թ., Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բոտաֆոգո» ակումբի կազմում։ Բոտաֆոգոյի կազմում անցկացրել է 722 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրած 75 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

Երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ևս մեկ անգամ Հարավային Ամերիկայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Երեք անգամ կարողացել է նվաճել արծաթե մեդալ Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունների ժամանակ։ Բոտաֆոգոյի կազմում ռեկորդակիր է իր անցկացրած հանդիպումների թվով։ Առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Աշխարհի 4 առաջնություններում։

Ըստ իտալական «Guerin Sportivo» ամսագրի մտնում է 20-րդ դարի լավագույն 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ, իսկ ըստ «World Soccer» ամսագրի՝ 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ։ 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը) ընդգրկված է ՖԻՖԱ 100-ի մեջ շարունակել...