Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 6, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Քեմբրիջ
Քեմբրիջ

Քեմբրիջ (անգլ.՝ Cambridge), համալսարանական քաղաք Անգլիայի արևելյան հատվածում՝ Քեբրիջշչերի վարչական շրջանում։ Գտնվում է Քեմ գետի ափին՝ Լոնդոնից մոտավորապես 50 մղոն (80 կմ) հեռավորության վրա։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Քեմբրիջի բնակչությունը կազմում է 123,867 մարդ, որոնց թվին են դասվում նաև քաղաքում ուսանող 24,486 ուսանողներ։

Հնագիտական փաստերը վկայում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարի և Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջաններում, իսկ վիկինգների տիրապետության տարիներին Քեբրիջը եղել է կարևոր առևտրային կենտրոն։ Քաղաքային առաջին կանոններն առաջ են քաշվել 12-րդ դարում, չնայած նրան, որ Քեմբրիջը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է միայն 1951 թվականին։

1209 թվականին հիմնադրված Քեմբրիջի համալսարանը դասվում է աշխարհի լավագույն... Ավելին