Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 2, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Դատարանի դահլիճը: 1876 թվականի պատկեր
Դատարանի դահլիճը: 1876 թվականի պատկեր

Սալեմի վհուկների դատավարություն, պատմության ամենահայտնի վհուկների որսերից մեկը: Դատավարությունը տեղի է ունեցել 1692 թվականի փետրվարից մինչև 1693 թվականի մայիս ամիսը` Նոր Անգլիայի Սալեմ քաղաքում: Կախարդության մեղադրանքով 19 մարդ կախաղան է բարձրացվել, մեկ մարդ քարկոծվել է, իսկ 175-200 մարդ բանտարկվել է: Մինչ բանտարկությունը առնվազն հինգ մարդ մահացել է:

Սալեմը հիմնվել է 1629 թվականին պուրիտանների կողմից: 1641 թվականին անգլիական օրենսդրությամբ կախարդությունը համարվել է քրեական հանցագործություն: 1692 թվականի հունվարին հարևան Յորք քաղաքի վրա հարձակվել են հնդկացիները, որի արդյունքում բնակչության մեծ մասը զոհվել է կամ... Ավելին