Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 12, 2016 թ.
Գործողություն «Նեպտունի եռաժանի» (անգլ.՝ Operation Neptune Spear), հակաահաբեկչական գործողություն, որի նպատակը Ուսամա բեն Լադենի ոչնչացումն էր։ Ուսամա բեն Լադենը իսլամական «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդն էր և սպանվել է Պակիստանում 2011 թվականի մայիսի 2-ին, տեղական ժամանակով գիշերվա ժամը 2-ին, ԱՄՆ հատուկ ջոկատայինների կողմից։ «Նեպտունի եռաժանի» պայմանական անվանումով գործողությունը հաստատվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից և իրակացվել DEVGRU հատուկ ջոկատի զինծառայողների կողմից (հայտնի որպես SEAL Team Six), որը մտնում է «Արագ ծավալման հատուկ ծովային ջոկատ»-ի (SEAL) մեջ և գտնվում է Հատուկ գործողությունների միավորված հրամանատարության իրավասության տակ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ համագործակցությամբ։ Աբոթաբադում (Պակիստան) գտնվող բեն Լադենի տան վրա հարձակման համար խումբ է ուղարկվել Աֆղանստանից։ Գործողության ավարտից հետո ամերիկյան զինծառայողները բեն Լադենի մարմինը... Ավելին⇒