Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 27, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
«Կոմեդիա դել'արտեի թատերախումբը Թաուն Սքուերում»
«Կոմեդիա դել'արտեի թատերախումբը Թաուն Սքուերում»

Կոմեդիա դել'արտե (իտալ.՝ Commedia dell'arte), դիմակների կատակերգություն, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի ակունքները վաղ միջնադարի առաջավոր ասիական և դասական միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են։ Տարբեր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես «la commedia a soggetto» (սցենարային թատրոն), «la commedia all 'improvviso» (իմպրովիզացիայի թատրոն) կամ «la commedia degli zanni» (կոմեդիա ձաննի

Թատրոնը գոյատևել է 16-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի վերջը՝ զգալի ազդեցություն թողնելով արևմտաեվրոպական դրամատիկական թատրոնի հետագա զարգացման վրա։ Դիմակներով կատակերգություններ խաղացող թատերախմբերը առաջին պրոֆեսիոնալ թատերախմբերն էին Եվրոպայում, որտեղ դրվեցին դերասանական վարպետության հիմքերը (կոմեդիա դել'արտե կամ արհեստական թատրոն եզրը մատնանշում է թատերական խաղում դերասանների կատարելիությունը) և որտեղ առաջին անգամ ի հայտ եկան ռեժիսորական տարրեր (այս գործառույթը կատարում էր թատերախմբի առաջատար դերասանը, որը կոչվում էր կապոկոմիկո)։

19-րդ դարում կոմեդիա դել'արտեն սպառում է իրեն, սակայն շարունակվում է մնջախաղում և մելոդրամայում։ 20-րդ դարում կատակերգությունը Մեյերխոլդի և Վախթանգովի, ինչպես նաև ֆրանսիացի Ժակ Կոպոյի և Ժան Լուի Բառոյի սինթետիկ թատրոնի համար մոդել էր, որը վերածնում էր... Ավելին