< Նախագիծ:Օրվա հոդված

Ուրան (լատիներեն՝ Uranus) Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ յոթերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից, և անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։

Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։

Ինչպես և մյուս գազային հսկաները, Որանը ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ այն ունի 27 արբանյակ։ Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս Արեգակնային համակարգի մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս) շարունակել...