Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 24, 2018 թ.
Ջեյմս Քլերկ Մաքսվել (անգլ.՝ James Clerk Maxwell, հունիսի 13, 1831, Էդինբուրգ, Շոտլանդիա - նոյեմբերի 5, 1879, Քեմբրիջ, Անգլիա), 19-րդ դարի բրիտանացի (ծագումով՝ շոտլանդացի) ֆիզիկոս, մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1861)։ Մաքսվելը համարվում է ժամանակակից դասական էլեկտրադինամիկայի (Մաքսվելի հավասարումներ) հիմնադիրը, ֆիզիկա է ներմուծել խոտորման հոսանքի և էլեկտրամագնիսական դաշտի գաղափարները, իր տեսությունից ստացել է մի շարք հետևություններ (կանխատեսել է էլեկտրամագնիսական ճառագայթումը, լույսի էլեկտրամագնիսական բնույթը, լույսի ճնշումը և այլն)։ Գազերի կինետիկ տեսության հիմնադիրն է (պարզել է գազի մոլեկուլների բաշխումն ըստ արագությունների)։ Եղել է առաջիններից մեկը, ով ֆիզիկայում կիրառել է վիճակագրական մոտեցումները, ցույց է տվել ջերմադինամիկայի երկրորդ օրենքի վիճակագրական բնույթը (Մաքսվելի դեմոն), մոլեկուլային ֆիզիկայում և ջերմադինամիկայում ստացել է մի շարք կարևոր արդյունքներ (Մաքսվելի ջերմադինամիկական առնչությունները, հեղուկ-գազ ագրեգատային վիճակների անցման կանոնը և այլն)։ Գույնի քանակական տեսության առաջատարն է, գունավոր լուսանկարչության եռագույն սկզբունքի... Ավելին⇒