Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 8, 2018 թ.
Կոտայքի մարզ, առաջին մակարդակի վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:
Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին:
Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է... Ավելին⇒