Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 25, 2016 թ.
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին: Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր: Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն: «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում: Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում:
Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են... Ավելին⇒