Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 18, 2018 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Գորշ գայլը 1927 թվականի 5 լիրա թղթադրամի վրա
Գորշ գայլը 1927 թվականի 5 լիրա թղթադրամի վրա

Բոզ քուրթ (Մոխրագույն գայլ) (ադրբ.՝ Boz Qurd, թուրքերեն՝ Boz Kurt), առասպել, որը տարածված է թյուրքախոս ազգերի շրջանում: Գայլի մորթու կախարդական ուժի մասին խոսվում է գրավոր հին աշխատությունների մեջ: Դրանց թվում են Տիմոֆեյ Քազլըի 5-րդ դարի աշխատությունները, Նաջիբ Համադանի աշխատությունները (X դար):

«Եթե գայլի մորթուց պատրաստել թմբուկ և նվագել դրանով, ապա մնացած բոլոր թմբուկները շարքից դուրս կգան: Եթե գայլի մորթին քաշեն աղեղի վրա և ձգեն աղեղալարը, ապա ձգված մյուս աղեղալարերը կկտրվեն»:

Դա էր պատճառը, որ թյուրք զինվորները հարձակման ժամանակ արձակել են գայլի ոռնոց, որը հակառակորդի մոտ սարսափ է առաջացրել: Այդպես նրանք հեշտությամբ հաջողության են հասել: Իրականում, թյուրքերը երբևիցե չեն օգտագործել սպանված գայլի մորթի, քանի որ այդ գործողությունը կհամարվեր տաբուի խախտում և կարող էր հանգեցնել արտակարգ պատահարների: Տիմոֆեյը և Նաջիբ Համադանին նկարագրել են շամանների թմբուկները և աղեղները, որոնք պատրաստված են եղել գայլի մորթուց՝ հիմնվելով միայն... Ավելին