Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 8, 2016 թ.
![Քասթերի ջախջախումը, 1876, հունիսի 25](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Custer_Massacre_At_Big_Horn%2C_Montana_June_25_1876.jpg/170px-Custer_Massacre_At_Big_Horn%2C_Montana_June_25_1876.jpg)
Լիթլ Բիգհորնի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Little Bighorn), Լակոտայի կողմից հայտնի, ինչպես Յուղոտ խոտերի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Greasy Grass), հնդկացիական լակոտա-հյուսիսային շեյենական միության և ԱՄՆ-ի բանակի Յոթերորդ հեծյալ գնդի միջև տեղի ունեցած ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 25-26-ին, Մոնտանայի Լիթլ Բիգհորն գետի մոտ: Ճակատամարտն ավարտվել է ամերիկական գնդի հինգ վաշտերի ջախջախմամբ և հայտնի հրամանատար Ջորջ Քասթերի մահվամբ:
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո բնակչությունը ձգվեց դեպի մայրցամաքի արևմուտք, ինչը տեղաբնակ սիու ցեղի հետ պատերազմի պատճառ դարձավ: Հարավի հետ պատերազմից հյուծված ԱՄՆ-ի զորքերը պարտություն կրեցին, և 1868 թվականին կնքվեց պայմանագիր, ըստ որի փակվեց հնդկացիական հողերի մեջով անցնող ճանապարհը և ոչնչացվեցին դրանցում գտնվող ամրոցները: Պատրաստվելով նոր պատերազմի՝ 1876 թվականի փետրվարին գեներալներ Թերին և Կրուկը կրկին ներխուժեցին հնդկացիական հողեր: Սիու ցեղը ստիպված... Ավելին⇒