< Նախագիծ:Օրվա հոդված
Հին ժողովարանը
Հին ժողովարանը

Գամլա (Գամալա, եբրայերեն՝ גמלא‎), հին հրեական քաղաք Գոլանի բարձունքների արևմտյան լանջին, Կիներետ կիրճից 18 կմ հյուսիս-արևելք: Հիմնադրվել է Ք.ա. 81 թվականին՝ Հասմոնեական թագավորության կազմում: Հրեական պատերազմի ժամանակ եղել է ապստամբների հիմնական պատվարը: Ք.հ. 67 թվականին մեկ ամիս տևած պաշարումից հետո գրավվել և ոչնչացվել է հռոմեական զորքերի կողմից:

Որպես Գամլայի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներ ծառայում են հին հրեական պատմիչ Հովսեփոս Փլավիոսի գրվածքները և 1970-1990 թվականներին անցկացված հնագիտական պեղումների արդյունքները:

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Գամլայի տեղանքը բնակեցված է եղել արդեն վաղ բրոնզե դարում: Բնակավայրը, հավանաբար, եղել է գյուղատնտեսական բնույթի, քանի որ հնագետները գտել են երկարատև օգտագործման բազմաթիվ հղկված կայծքարե մանգաղներ: Որոշ գտածոներ նույնիսկ ավելի վաղ՝ պղնձեդարյան են: Հնագույն շինություններն այնքան դիմացկուն էին, որ հետագայում ՝ Ք. հ. 1-ին դարում ևս օգտագործվել են: Մոտավորապես Ք.ա. 2700 թվականին բնակավայրը լքված է եղել և վերականգնվել է միայն... Ավելին