Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 26, 2017 թ.
![Ալ-Քաիդայի դրոշն Իրաքում](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Flag_of_al-Qaeda_in_Iraq.svg/200px-Flag_of_al-Qaeda_in_Iraq.svg.png)
«Ալ-Քաիդա» (արաբ․՝ القاعدة, al-qāʿidah, IPA: /ælˈqɑːʕɪdɐ/, «Հիմք», «Հենակետ», «ֆունդամենտ», «սկզբունք»), ամենածայրահեղական-արմատական ահաբեկչական կազմակերպություններից մեկը, պատկանում է իսլամի վահաբիստական ուղղությանը:
Ստեղծվել է 1988 թվականին: Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից հետո «Ալ-Քաիդան» երկար պայքար սկսեց ԱՄՆ-ի՝ երկրի, որին այդ ժամանակ անվանում էին «Արևմտյան աշխարհ», և մուսուլմանական երկրներում գտնվող նրա դաշնակիցների դեմ: Կազմակերպության նպատակն է հանդիսանում իսլամական երկրներում աշխարհիկ ռեժիմի տապալումը և «Իսլամական մեծ խալիֆաթի» ստեղծումը:
1998 թվականին Քենիայի և Տանզանիայի մայրաքաղաքներում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից հետո «Ալ-Քաիդան» համարվեց... Ավելին⇒