Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 25, 2015 թ.
![Ամիրայության տարածքը 750 թվականին](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Caucasus_750n_de.png/200px-Caucasus_750n_de.png)
Տփղիսի ամիրայություն (արաբ․՝ إمارة تفليس՝ «իմառաթ Թիֆլիս», վրաց.՝ თბილისის საამირო` Թբիլիսի սաամիրո), վարչաքաղաքական ինքնուրույն միավոր Արաբական խալիֆայության կազմում։ Մտնում էր Արմինիա կուսակալության մեջ` 736-885 թվականներին։ 885-1122 թվականներին պահպանել է ինքնուրույնությունը, սակայն ընդունել Հայ Բագրատունիների և Վրաց Բագրատիոնիների գերիշխանությունը։
Տփղիսի ամիրայությունը գոյատևել է շուրջ 4 դար՝ 736-1122 թվականները։ Սկզբնական շրջանում նրա հսկողության տակ են եղել ժամանակակից Վրաստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Աղվանքի արևմուտքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Տայքը, Գուգարքը և Ուտիքը։
9-րդ դարում ստեղծվում է Տայքի կյուրոպաղատությունը, ապա նաև անջատվում են այլ հայկական գավառներ։ Անկախ իշխանություններ են ստեղծվում նաև Քարթլիում, Կախեթի մարզում, Հերեթում։ Ամիրայի իշխանությունը դառնում է ձևական, երբ 885 թվականին հիմնադրվում է Բագրատունիների թագավորությունը։ շարունակել...