Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 1, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված

Էնն (անգլ.՝ Ann), բրիտանացի նկարիչ Լոուրենս Սթիվեն Լաուրիի նկարների կերպար։ Արվեստագետները կարծում են, որ այդ կտավներում նկարիչը շեղվում է իր համար սովորական «Լաուրի ոճից»՝ քաղաքային մեծ տարածություններով և լուցկի մարդկանցով։

Լաուրիի կյանքի նշանակալի մասում ստեղծված նկարներում և էսքիզներում պատկերված է հանելուկային «Էնն» կերպարը։ Չնայած նկարչի կյանքի և ստեղծագործության բազմաթիվ ուսումնասիրություններին՝ Լաուրիի կենսագիրներից և ոչ ոք մինչ այժմ չի կարողացել հաստատել Էննի իրական գոյությունը և նույնացնել նրան նկարչի շրջապատից որևէ մեկի հետ։ Էննը արվեստի որոշ պատմագետների կարծիքով իրականում երբեք էլ գոյություն չի ունեցել։ Ենթադրվում է, որ նա կարող էր և հորինված կերպար լինել՝ ծագելով նկարչի գիտակցության մեջ այլ աղջիկների հետ շփման արդյունքում, որոնք սովորաբար բավականին փոքր էին Լաուրիից։ Բացի այդ, Լաուրիի ժամանակակիցները հաստատում էին, որ... Ավելին