< Նախագիծ:Օրվա հոդված

Հայկական որբանոցներ, հայկական, բարեգործական, ուսումնադաստիարակչական հիմնարկություններ, որոնք հովանավորել և պատսպարել են Օսմանյան կայսրությունում կոտորածների հետևանքով որբացած հայ երեխաներին։

Որբանոցներ հիմնվել են 19-րդ դարի վերջին, հատկապես 1894 - 1896 թվականների հայկական կոտորածներից հետո. Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Ադաբազարում, Կեսարիայում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Սարդինում։ Գործել են շուրջ 20 որբանոցներ՝ հայ և օտար բարեխնամ ու միսիոներական հաստատությունների հսկողության ներքո։

Հայ որբերի թիվը կտրուկ ավելացավ 1915 թվականին, հայերի ցեղասպանության հետևանքով՝ հասնելով 200 hազարի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի հանրային կարծիքը հանդարտեցնելու և օտարներին խաբելու մտադրությամբ Թուրքիայի կառավարությունը պատերազմի ընթացքում իր իսկ կազմակերպած ջարդերից փրկված շուրջ 3500 հայ որբերի համար որբանոցներ բացեց Սարդին, Ուրֆա, Դիարբեքիր, Կեսարիա, Հալեպ և Ադանա քաղաքներում, ինչպես նաև Լիբանանի Այնթուրա գյուղում։

Այդ հաստատություններում երիտթուրքերն անուղղակիորեն շարունակում էին մի ամբողջ ազգ բնաջնջելու իրենց հրեշային ծրագիրը՝ մանկահասակ որբերին բռնի թրքացնելով կամ սովամահ անելով, միայն Այնթուրայում պատսպարված 2000 հայ որբերից 1350-ը մահացան մինչև պատերազմի ավարտը՝ չդիմանալով որբանոց-դպրոցի անտանելի կենսապայմաններին շարունակել...