< Նախագիծ:Օրվա հոդված
Պոլ Գոգենի ինքնանկարը
Պոլ Գոգենի ինքնանկարը

էժեն Անրի Պոլ Գոգեն (ֆր.՝ Henri Eugène Paul Gauguin) (1848թ. հունիսի 7, Փարիզ, Ֆրանսիա - 1903թ. մայիսի 8, Ատուոնա, Մարկիզյան կղզիներ, Ֆրանսիական Պոլինեզիա), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ: Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը: Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ:

Պոլ Գոգենը ծնվել է 1848 թ-ի հունիսի 7-ին: Հայրը` Կլովիս Գոգենը, ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը` Ալին Տրիստանը, պերուական արմատներով իսպանուհի էր: շարունակել...