ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքի մի մասը
ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքի մի մասը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) (անգլերեն՝ Deoxyribonucleic acid (DNA)), նուկլեինաթթու, որը պարունակում է բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները։ Նուկլեինաթթուները սպիտակուցների և ածխաջրերի հետ միասին համարվում են կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլները։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է քրոմոսոմների մեջ: Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ: Էուկարիոտ օրգանիզմների մոտ (կենդանիներ, բույսեր, սնկեր և նախակենդանիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում):

ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սկզբում նա այն անվանվում է նուկլեին, բայց հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի թթվային հատկությունները վերանվանում է՝ նուկլեինաթթու։ Նոր բացահայտված միացության կենսաբանական նշանակությունը դեռևս պարզ չէր, և այն պարզապես համարում էին օրգանիզմում ֆոսֆորի պահեստարան ...

Շարունակել