«Շաբաթվա հոդված» նախագիծ

Էլեն Լի ԴեՋեներես (անգլ.՝ Ellen Lee DeGeneres), ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, սցենարիստ, թոք շոու վարող, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի, գրող, կինոդերասանուհի։ 1994-1998 թվականներին նկարահանվել է աշխարահռչակ «Էլեն» սիթքոմում և 2003 թվականից վարել է «Էլեն ԴեՋեներեսի շոու» ամերիկյան թոք շոուն։

Նրա ստենդթ-ափ կարիերան սկսվել է 1980-ական թվականներից։ 1986 թվականին նկարահանվել է «Երեկոն Ջոնի Քարսոնի հետ» թոք շոուում։ Որպես դերասան՝ ԴեՋեներեսը նկարահանվել է «Պարոն Սխալ» (1996), EDtv (1999) և Սիրային նամակը (1999) ֆիլմերում, հնչյունավորել է Դորիին Փիքսար անիմացիոն ստուդիայի կողմից նկարահանված «Փնտրելով Նեմոյին» և «Փնտրելով Դորիին» համակարգչային լիամետրաժ անիմացիոն ֆիլմերում։ Նեմոյի համար նա արժանացել է «Սատուրն մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ դառնալով առաջինը, որը հնչյունավորման համար «Սատուրն» մրցանակ է ստացել։ 2010 թվականին American Idol սերիալի իններորդ սեզոնում խաղացել է դատավորի դերը։

Էլենը նկարահանվել է երկու հեռուստատեսային սիթքոմում. 1944-1998 թվականներին «Էլեն»-ում և 2001-2002 թվականներին՝ «Էլեն շոու»-ում։ «Էլեն»-ի չորրորդ սեզոնի ժամանակ՝ 1997 թվականին, ԴեՋեներեսը «Օփրա Ուինֆրիի շոու»-ի ժամանակ հայտարարել է, որ...Ավելին