Էռնստ Հեկկել` «Kunstformen der Natur» գիրք, 1904
Էռնստ Հեկկել` «Kunstformen der Natur» գիրք, 1904

Քարաքոսերը (լատին․՝ Lichenes; laɪkəns, նաև lɪtʃəns)), բարդ օրգանիզմներ են` կազմված սնկից (միկոբիոնտ) և ֆոտոսինթեզող օրգանիզմից (ֆոտոբիոնտ), որոնք աճում են միասին:

Քարաքոսերի մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան և կենսաքիմիան բավականին տարբերվում են առանձին վերցրած բաղադրիչների նույն հատկություններից: Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ` արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում: Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում` ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա (որպես էպիֆիտներ), մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին:

Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են: Բայց և այնպես շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար: Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև` ավանդական բժշկության մեջ:

Շարունակել