Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 14
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Paul_Gauguin_111.jpg/100px-Paul_Gauguin_111.jpg)
էժեն Անրի Պոլ Գոգեն (1848— 1903), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ։ Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը։ Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ։
Ծնվել է 1848 թ. հունիսի 7-ին։ Հայրը` Կլովիս Գոգենը, ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը` Ալին Տրիստանը, պերուական արմատներով իսպանուհի էր։ Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս, նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա` Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները։ շարունակել...