Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 13

Հովհաննես Շիրազը

Հովհաննես Շիրազ (իրական անունը` Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 271915 Ալեքսանդրապոլ - Մարտ 141984 Երևան), հայ մեծանուն բանաստեղծ։

Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան): Մայրը՝ Աստղիկը, նրա ծննդից քիչ առաջ` Հայոց Ցեղասպանության հետևանքով այրիացավ: Շիրազը մեծացավ աղքատության մեջ: Նրա առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է "Շիրազ" գրական անունը, որովհետև «այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով): Հովհաննես Շիրազը ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում: շարունակել...