Կաղապար:Այսօր/Հունիսի 25
Հիմնական հոդված՝ Հունիսի 25
![Մայքլ Ջեքսոնը, 1984 թ. լուսանկար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Michael_Jackson_1984_%28cropped%29.jpg/100px-Michael_Jackson_1984_%28cropped%29.jpg)
- 1788 թ. – Վիրջինիան դարձավ ԱՄՆ-ի 10-րդ նահանգը։
- 1882 թ. – ծնվել է Լևոն Օրբելին, հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը (մահ. 1958 թ.)։
- 1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտերից մեկի ժամանակ զոհվում է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը՝ սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը։
- 1950 թ. – Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա և սկսվեց Կորեական պատերազմը։
- 1967 թ. – առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը։
- 1991 թ. – Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից։
- 2004 թ. – մահացել է Տիգրան Լևոնյանը, հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան (ծն. 1936 թ.)։
- 2009 թ. – մահացել է Մայքլ Ջեքսոնը, ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար, համարվում է փոփ երաժշտության արքա (ծն. 1958 թ.)։