Կաղապարի քննարկում:Ռեկոնկիստա

Latest comment: 4 տարի առաջ by Hayk.arabaget in topic Գույն

Գույն խմբագրել

@Hayk.arabaget, ավելի լավ չէր լինի՞ հետ շրջելուց առաջ քննարկում բացել ։) Քննարկում 1, Քննարկում 2: Խնդրում եմ հետ շրջել խմբագրումներդ։ --ջեօ (✡) 08:01, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

ջեօ, իհարկե լավ չէր լինի: Որովհետև եթե նախաձեռնությունը քոնն է, ուրեմն դու պետք է հղում դնես և ցույց տաս, թե ինչու ես փոփոխություն պատրաստվում անել: Այստեղ սկզբնական տարբերակից փոփոխություններ կարվեն այն բանից հետո, երբ այս քննարկումը կավարտվի՝ բոլորին ընդունելի որոշումից հետո: Անցնեմ բուն թեմային: Առաջին քննարկման մեջ ես տեսնում եմ տեղեկաքարտերի, և ոչ կաղապարների մասին տեղեկություն: Դրան ավելացված՝ հղումները չեն աշխատում, որտեղ ես տեսնեմ, թե ինչ գույներ եք դուք երեքով՝ Լիլիթը, դու և Omicron-ը ընտրել: Երկրորդ քննարկման մեջ դարձյալ բուն քննարկումը վերաբերում է տեղեկաքարտերին: Այդուհանդերձ, կարմիր գույնը կար քո նշած հղման մեջ: Եվ միայն վերջում՝ վերջին նախադասության մեջ, Emptyfear-ը (մեջբերում եմ) առաջարկում եմ զուգահեռաբար ստանդարտացնել նաև նավարկման աղյուսակների/պիտակների գույները, որոնք նույնպես պետք է համապատասխանեն Վիքիմեդիայի գույներին (մեջբերման ավարտ): Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ դրա տակ ոչ ոք կարծիք չհայտնեց, այդուհանդերձ, նույնիսկ այս մասով կարմիր գույնին ոչ ոք դեմ չարտահայտվեց: --Հայկ (արաբագետ) 09:31, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
@Hayk.arabaget, տեղեկաքարտերը կաղապարնե՞ր չեն ։) --ջեօ (✡) 10:03, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Իհարկե կաղապարներ են, այն էլ՝ մասնավորեցված՝ թե որ կաղապարները՝ տեղեկաքարտեր: Ասեմ ավելին, դու ներկայացրել ես երկու քննարկում՝ հենց տեղեկաքարտերի մասին, որոնցից միայն մեկում, այն էլ վերջին տողում և առանց անդրադարձի, տեսա նավարկման աղյուսակի մասին: Բայց նույնիսկ քո ներկայացրած քննարկումներում, կրկնվում եմ, կարմիր գույնը արգելված կամ հակացուցված չէր: --Հայկ (արաբագետ) 10:10, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Կարևորը՝ ընդհանուր հայտարարի եկանք, որ բոլոր տեղեկաքարտերը կաղապարներ են։ Նավարկման աղյուսակները նույնպես կաղապարներ են, չէ՞ ։) Հայկ ջան, «գույնզգույն կաղապարներ» ասելով նկատի է առնվել նաև կարմիր գույնը, և չեմ կարծում, որ պետք էր գոյություն ունեցող բոլոր գույների անունները հատ-հատ թվարկել։ Կա քննարկում և որոշում, որին պետք է ենթարկվել։ Քո՝ «քննարկման մեջ կարմիր գույնի մասին անդարադարձ չի եղել, հետևաբար որևէ մեկը դեմ չէ կարմիր գույնին» փաստարկը շատ հիշեցնում է սա։ --ջեօ (✡) 10:29, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Դու սխալվում ես, և առաջին անգամը չէ, որ փորձում ես զարտուղի ճանապարհներով հասնել քո ուզածին: Ես քեզ շեշտում եմ՝ քննարկումը վերաբերում է տեղեկաքարտին, դու մտցնում ես նավարկման աղյուսակները և ստիպում, որ քո կարծիքն անցնի: Ավելին, քո իսկ նշած տեքստով, քո իսկ բառերով՝ (մեջբերում եմ) Առաջարկում եմ հրաժարվել նախկինում կիրառած մեր փորձից, այն է՝ արգելել տեղեկաքարտերում և կաղապարներում օգտագործել զըռ գույներ և ընտրել Վիքիմեդիայի Հիմնադրամի որոշած գույներից մի քանիսը։ (մեջբերման ավարտ), որին ոչ ոք դեմ չի արտահայտվել: Կարմիրը մտնում է քո հղած գույների մեջ: Քո կարծիքը, որպես շահագրգռված անձ, ավելի քան պարզ է, որին ես չեմ անդրադառնալու: Կսպասենք այլ կարծիքների: --Հայկ (արաբագետ) 10:51, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Այո, և այդ գույներից մեկն էլ ընտրել ենք։ + Առնվազն տարօրինակ է գույնզգույն կաղապարների վերաբերյալ քննարկումը չսկսած (բայց վերաբացած) մասնակցին հետաքրքրված անձ կոչելը։ Շատ տարօրինակ է։ Սպասենք ։) Բայց այդ քննարկման որոշումը պետք է անպայման կյանքի կոչել, այլ տարբերակ ուղղակի չկա ։) --ջեօ (✡) 11:42, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ Հայկ, նախ ողջունում եմ վերադարձդ, առիթ չի եղել շփվել վիքիտիրույթում: Երկրորդ՝ առաջարկում եմ նախ փոփոխել քննարկման ընթացքում ընտրածդ տոնը՝ «առաջին անգամը չէ, որ փորձում ես զարտուղի ճանապարհներով հասնել քո ուզածին: Ես քեզ շեշտում եմ՝ քննարկումը վերաբերում է տեղեկաքարտին, դու մտցնում ես նավարկման աղյուսակները և ստիպում, որ քո կարծիքն անցնի»: Կարծում եմ՝ երկար ժամանակ վիքիում չլինելով՝ այնուամենայնիվ կվերընթերցես կանոնակարգերը՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար: Երրորդ՝ չեմ հասկանում ընդվզումդ մի հարցի շուրջ, որտեղ կա հստակ կոնսեսուս, և առնվազն մանիպուլյատիվ է հիմա կաղապարը տարանջատել տեղեկաքարտից, տեղեկաքարտը՝ նավարկման աղյուսակից: Հիմա հարցս. ո՞րն է կարմիր գույնի անհրաժեշտությունն այս կաղապարում: Եվ երկրորդ՝ գտնո՞ւմ ես, որ վերը մեջբերված երկու քննարկման մեջ կա ակնհայտ կոնսեսուս: Անգամ օրենսդիրները չեն կարող կանխորոշել բոլոր հնարավոր դեպքերը, դրանով էլ պայմանավորված է օրենքների հաճախակի փոփոխումը: --∑ίγμα (քնն.) 19:43, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Ողջույն, ∑ίγμα: Շնորհակալություն ողջույնիդ, ես նույնպես ուրախ եմ դարձյալ խմբագրել այստեղ: Նախ նշեմ, որ եղել է առնվազն մեկ անգամ, երբ ջեօն պատրաստ է մի քանի անգամ անընդհատ փորձել կրկնել նույն տեքստը, կարծես թե մարդուն ստիպել, որ ընդունի իր տեսակետը: Այստեղ ես, առավել ևս իմ կողմից, որևէ վիքիէթիկետ չեմ խախտել, իսկ ասածիս փաստը կարող ես կարդալ հղման մեջ: Ինչ վերաբերում է հարցիդ, պատասխանեմ: Կարմիր գույնի անհրաժեշտությունը բխում է նախագծից. ամեն կաղապար, նկար, ցանկ, հոդված այդ գույնով է: Չէ՞ որ սա նույնպես պատմություն է, որը պետք է մնար իր տեսքով: Դա ոչ վանդալություն է, ոչ անարգանք, ոչ էլ չարաշահում: Տարբերություն կա տեղեկաքարտի (որ հոդվածի սկզբում է և միանգամից աչք է ծակում) և նավարկման աղյուսակի (որ կարդալու վերջում է հայտնվում) միջև: Այստեղ ես բառախաղ չեմ վարում, այլ ցանկանում եմ ցույց տալ, որ լիակատար այլ բանի մասին է եղել քննարկումը: Բացի այդ, կարմիր գույնը եղել է հենց ջեօյի առաջարկած գույներից, որին ոչ մի մերժում կամ հակասանք ոչ ոք չգրեց: Նույնիսկ կարծիք է հնչել՝ այդ բազմագունության գեղեցկության մասին, ոչ թե որպես զըռ գույների, այլ գեղեցիկի ու հաճելիի համադրություն: Հուսով եմ՝ միտքս կարողացա հասցնել նպատակին: Շնորհակալություն, որ փորձեցիր միջամտել և ընթացք տալ հարցի լուծմանը: --Հայկ (արաբագետ) 20:06, 22 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, քո անաչառ և համակողմանի մեկնաբանված կարծիքը իսկապես շատ կարևոր է ինձ համար, ես բարձր եմ գնահատում դա: Կարո՞ղ եմ քեզ խնդրել, որ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնաս այս հարցին: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 09:16, 23 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն Հայկ ջան ինձ վստահելու համար: Նշեմ, որ կաղապարների գույները ինձ համար ունեն երկրորդային նշանակություն և հատուկ ուշադրություն դրանց չեմ դարձնում, սակայն գտնում եմ, որ գույներն ընտրելիս ոչ թե պետք է առաջնորդվել ճաշակով, այլ Վիքիպեդիային օգուտ է/վնաս է տեսանկյունից: Թե ինչքանով են «զըռ» գույները վանում ընթերցողին ոչ ոք չի կարող ասել, նման վիճակագրություն չկա և յուրաքանչյուր ընթերցող ունի իր ճաշակը: Սա զուտ իմ կարծիքը գույների մասով: Ինչ վերաբերվում է տվյալ քննարկմանը, նշեմ, որ Վիքիպեդիայում չկան կանոններ, համաձայնություններ, որոնք փոփոխման ենթակա չեն և եթե եղել է քննարկումներ և համաձայնություն նշված հարցի վերաբերյալ, չի նշանակում որ այն փոփոխելի չէ: Հայկ ջան առաջարկում եմ խորհրդարանում բացել քննարկում և բերել քո փաստարկները, որից հետո կաշխատենք ունենալ նոր համաձայնություն և կշարժվենք դրանով, մինչ այդ կխնդրեմ շարժվել համաձայն նախկին համաձայնության:--Սամվելքննարկում 10:02, 23 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելիներս, ես մնում եմ իմ կարծիքին՝ դեմ եմ փոփոխությանը, բայց սա իմ անհատական դաշտը չէ, և ես պետք է հաշվի նստեմ երեք ադմինի կարծիքի հետ: Շուտով քննարկում կբացեմ խորհրդարանում: --Հայկ (արաբագետ) 13:31, 23 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Ռեկոնկիստա" page.