Կաղապարի քննարկում:Այլ

Active discussions

Քննարկման շարունակություն՝ կաղապարների փոփոխությունԽմբագրել

Առաջարկում եմ մինչև հունիսի 30-ը (կամ մինչև ավելի ուշ/հուլիսի/օգօստոսի և այլն, եթե կլինեն այլ առաջարկներ) շարունակել կարծիքներ հայտնել և քննարկել Բազմանշանակ -ից Բազմիմաստություն և Բազմանշանակություն-ից Բազմիմաստ կաղապարների հետ կատարված փոփոխությունները։ Որպես առաջարկի հեղինակ ես ինքս չեմ մասնակցելու քննարկմանը։ Հունիսի 30-ից (կամ երբ որոշվի) հետո կարծիքների և առաջարկների արդյունքում խնդրում եմ ձևակերպել վերջնական որոշում, որը ես ուրիշներին իրենց գործերից չշեղելու համար ինքս կիրականացնեմ տառացի ճշտությամբ բոլոր այն 400 կամ ավելի հոդվածներում, որոնք առնչվում են այդ փոփոխությունների հետ ներկայիս պահին։ Ստորև կարդացեք կատարված փոփոխությունների մասին ավելի մանրամասն.

Կատարվել է կաղապարների փոփոխություն «Բազմանշանակություն» դեպի «Բազմիմաստ» կա նաև կաղապար {{Տես նաև}}/ «Այլ կիրառումներ»։
«Բազմանշանակ» դեպի «Բազմիմաստություն»

Բազմիմաստության փարատման էջ ունեցող հոդվածներում կատարվել են չնչին կառուցվածքային փոփոխություններ։ Բազմիմաստության փարատման հետագա գործողության համար համառոտ տես ստորև

  1. Կաղապար «{{Բազմիմաստ}}» դրվում է միայն բազմիմաստ բառերի հիմնական կամ առաջին անունով հոդվածներում՝ «Բազմիմաստ», երբ փարատվում է բազմիմաստությունը և «{{Տես նաև | հոդվածի անուն (այլ կիրառումներ)}}», երբ խոսքը գնում է ոչ թե այլ իմաստների, այլ Այլ կիրառումների' մասին և երկու կաղապարներն էլ ունեն հետևյալ կատեգորիա ՝ [[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]] '(կատեգորիան դրվում է ավտոմատ) և կաղապարի միջոցով էջի վրա հայտնվում է Տես նաև Բառ/Անուն (այլ կիրառումներ) հղումը, որի միջոցով կարելի է մտնել այլ կիրառումներով կամ գործածություններով հոդվածանունների էջը կամ ստեղծել այն, եթե չկա։

Օրինակի համար տես այստեղ։

  1. Կաղապար «{{Բազմիմաստություն}}» դրվում է միայն Բառ/Անուն (այլ կիրառումներ) կամ բազմիմաստության փարատման էջում և ունի [[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]] և [[Կատեգորիա:Բազմիմաստության փարատում]] (կատեգորիաները դրվում են ավտոմատ)

Օրինակի համար տես այստեղ

  1. . Այլ իմաստով կամ այլ կիրառումով կամ գործածումով հոդվածանվամբ էջում դրվում է {{Տես նաև|Բառ/Անուն (այլ կիրառումներ)}} հղումը դեպի բազմիմաստության փարատման կամ այլ կիրառումների էջը։

Օրինակի համար տես այստեղ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

  1. այլ կիրառումներ արտահայտությունը ընտրվել է որպես ավելի չեզոք և ընդգրկուն քան այլ իմաստներ, այլ նշանակություններ և ավելի կարճ քան այլ գործածություններ, այլ գործածումներ, այլ օգտագործումներ արտահայտությունները.
  2. բազմիմաստ - բազմանշանակ և բազմիմաստություն - բազմանշանակություն բառային զույգերը հայերենում հոմանիշներ չեն
  3. Հայերենում բառերը դասակարգվում են որպես բազմիմաստ և մենիաստ, և նույն բառերը կարող են դասակարգվել որպես հոմանիշներ, համանուններ, հականիշներ և այլն։
  4. Բազմիմաստության փարատում արտահայտությունը ընդունվել է որպես անգլերեն diasmbiguation բառի հայերեն առավել ճիշտ իմաստային թարգմանությունը ։

Փոփոխությունները կատարվել են ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից։ Ավելի մանրամասն բացատրությունների համար պատրաստ եմ պատասխանել հարցերի այստեղ կամ իմ քննարկման էջում։ --Lilit Gabyan 08:14, 24 Մայիսի 2010 (UTC) Այս գրառումը պատճենվել է Վիքիփեդիա:Խորհրդարանից՝ մասնակից:Vacio-կողմից։

Նախ ես ներողություն եմ խնդրում առանց քննարկումը վերջացնելու կաղապարը փոփոխելու համար (ես դրանք առայժմ ետ շրջեցի)։ Երկրորդ, կարծում եմ դու Լիլիթ անպայման պետք է մասնակցես քննարկմանը և ոչ թե կանխավ համաձայնես մյուս մասնակիցների ցանկացած որոշմանը, քանի որ լավ կլինի որ որոշում կայացնենք բոլորս միասին և ամեն մեկը կարողանա հայտնել իր տեսակետը։ Նաև ուզում եմ նշել, որ իմ կարծիքով վերջին շրջանում շատ բան դեպի լավն է փոխվել, մասնավորապես կաղապարում օգտագործվող «բազմիմաստություն» և «այլ կիրառումներ» եզրերը շատ ավելի հստակ են, քան «երկիմաստությունն» ու «երկիմաստության փարատումը»։ Այդուհանդերձ մի քանի անհամաձայնություն ունեմ, որոնք հիմնականում ամփոփվում են այս երկու հարցերում (կցանկանայի որ Լիլիթը դրանց պատասխաներ).
  • Արդյոք համաձայն ես, որ բազմիմաստ բառերը և համանուն բառերը միանգամայն տարբեր հասկացություններ են,
  • Արդյոք «այլ գործածությունների» նկատմամբ «այլ կիրառումներիին» նախապատվություն տալը, միայն վերջինիս ավելի կարճ լինելով է պայմանավորված։--Vacio 14:14, 24 Մայիսի 2010 (UTC)
*Միանգամայն համաձայն եմ, որ բազմիմաստ բառերը և համանուն բառերը տարբեր բաներ են։ Ես նկատի ունեի որ լեզվի ամբողջ բառային հենքը կարող է դասակարգվել բազմիմաստ և մենիմաստ բառերի և նույն բառային հենքը կարող է դասակարգվել նաև հոմանիշների, հականիշների, համանունների (նույնանունների) և այլն։ Հասկանում եմ ինչու եք հարցը տալիս, որովհետև իրոք հոդվածանուններում լինում են և բազմիմաստ բառերի այլ իմաստային կիրառումներ և համանուններ (նույնանուններ) և պարզապես այլ կիրառումներ հատուկ անունների դեպքում, որովհետև դրանք ոչ բազմիմաստ են, ոչ համանուն (նույնանուն), այլ պարզապես այլ կիրառումներ են կամ գործածություններ։
* Իմ կողմից «այլ գործածությունների» նկատմամբ «այլ կիրառումներին» նախապատվություն տալը, պայմանավորված է եղել միայն վերջինիս ավելի կարճ լինելու հանգամանքով։ Գործածություն և կիրառում բառերը բացարձակ հոմանիշներ են։ --Lilit Gabyan 09:00, 25 Մայիսի 2010 (UTC)
Երկար ժամանակ մտորելով այս հարցի շուրջ ես վերջապես վերադառնում եմ այս քննարկմանը։ Նախևառաջ ես մտավախություն ունեմ, որ նման քննարկումները կարող են շատ երկար ձգձվել, ուստի և առաջարկում եմ, որ բոլոր մանսակիցներն առաջիկայում արտահայտեն իրենց տեսակետները, ներկայացնեն իրեն տարբերակները և ապա քվեարկությամբ ընտրենք դրանցից որևէ մեկը։ Երկրորդ, ցանկանում եմ հստակեցնել, թե կոնկրետ, ո՛ր հարցերի վերաբերյալ ունենք տարաձայնություններ և պետք է գտնենք ընդունելի մի տարբերակ։ Դրանք հետևյալներն են.
  • Նախևառաջ ինչպե՞ս է կոչվելու վերահղման այս գործընթացը։ Քանի որ սա անմիջականորեն կախված չէ այս կաղապարի հետ, կարծում եմ ավելի լավ է այս մասին քննարկում ծավալել Բազմիմաստության փարատում էջի քննարկման էջում։
  • Երկրորդը։ Ինչպե՞ս է կոչվելու այն էջը, որտեղից կատարվում է վերահղումը։ Այսինքն՝ էջ (այլ կիրառումներ), էջ (բազմանշանակություն), թե՞ այլ տարբերակ։ (տես ատորև)
  • Ինչպե՞ս է կոչվելու վերոհիշյալ էջերի կատեգորիան (Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուննե՞ր)
  • Եվ վերջապես, ինչպե՞ս է վերահղվող էջից հղում արվելու վերահղող էջին։
Թերևս ավելի լավ է այս խնդիրները փորձել լուծել քայլ առ քայլ, քանի որ մեկի շուրջ համաձայնության գալով, ավելի հեշտ կլինի հաջորդի համար համաձայունթյան գալը։ --Vacio 15:19, 6 Հունիսի 2010 (UTC)


Վերահղող էջի անվանումըԽմբագրել

Այս ենթաբաժնում քննարկվում է վերահղող էջի անվանումը, մասնավորապես, թե ինչ պետք է ավելացնել անվամանը հաջորդող փակագծերի մեջ։ Այստեղ բոլոր մասնակիցները կարող են արտահայտել իրենց տեսակետները։ Այնուհետև առանձին ենթաբաժնում ներկայացնել իրենց տարբերակները և/կամ քվեարկել։

Ես համաձայն չեմ, որ «կիրառում» և «գործածություն» բառերը բացարձակ հոմանիշներ են (ինչպես պնդում է Լիլիթը)։ Նախ լեզվաբանության մեջ խոսվում է բառերի իմաստային գործածության մասին և ոչ թե կիրառման, այնուհետև կիրառում նշանակում է «օգտագործելը, կիրարկելը, գործածության մեջ դնելը», մինչդեռ գործածություն նշանակում է «գործածվելը, գործածական կամ տարածված լինելը». այսինքն առաջինը ընդգծված ներգործական բայ է, իսկ երկրորդը ավելի՝ պասիվ, ընդհանրական։ Բառերի իմաստային կիրառման մասին կարելի է խոսել միայն այն պարագայում, երբ փորձում ենք գործածության մեջ դնել մի նոր տերմին կամ արդեն գոյություն ունեցող մի բառ գործածել նոր իմաստով։ Սակայն մենք ՎՊ-ում գլխավորապես օգտագործում ենք բառերը այն իմաստներով, որոնցով դրանք ՎՊ-ից դուրս գործածական են և փորձում ենք հնարավորինս խուսափել ինքնահնար բառագործածումներից (համենայն դեպս, տրամաբանորեն պետք է այսպես լինի)։ Ուստիև ես քվեարկության ժամանակ այս երկուսից գերադասություն կտամ «գործածություն»-ին։ Նշեմ նաև, որ վերջինիս ավելի երկար լինելը բնավ փաստարկ չէ ընտրելու համար «կիրառում» տարբերակը. մանավանդ, որ վերահղող էջի անվանումը հիմնականում ավտոմատ կերպով տեղծվելու է այս կաղապարի կողմից։

Սակայն ես ցանկանում եմ առաջարկել ևս մեկ տարբերակ, այն է` վերահղող էջում փակագծերի մեջ ավելացնել պարզապես վերահղում (Օրինակ՝ Պորտալ (վերահղում))։ Ելնելով մի քնանի հանգամանքներից, սա ինձ ամենաօպտիմալ տարբերակն է թվում։ Առաջին հերթին այն, որ, ինչպես ավելի վաղ էլ նշել եմ, մենք ոչ բոլոր դեպքերում գործ ունենք բազմիմաստ բառերի հետ։ Օրինակ՝ արորը որպես երկրագործաական գործիք և արորը որպես թռչուն, ոչ թե բազմիմաստ մեկ բառ է, այլ երկու տարբեր համանուն բառեր։ Մենք ոչ միայն պետք է վերահղում կատարենք բազմիմաստ բառերի դեպքում, այլ նաև համանուն, հարանուն, համահունչ և համագիր բառերի դեպքում։ Եվ ոչ միայն. վերահղում կատարում ենք նաև բաղադրյալ հատուկ անունների դեպքում (օրինակ՝ Վահան (այլ կիրառումներ)-ը վերահղում է մի քանի այդ անունը կրող անձանց մասին հոդվածների, ինչը սակայն չի նշանակում, թե Վահան հատուկ անունը «բազմիմաստ» է), ինչպես նաև տառերով արտահայտված հապավումների, կրճատումների և պայմանանիշերի դեպքում (օրինակ՝ A4-ը և՛ թղթի ֆորմատի անվանում է, և՛ մի շարք եվրոպական երկրների ավտոխճուղիների)։--Vacio 17:12, 6 Հունիսի 2010 (UTC)

ՔվեարկությունԽմբագրել

Ուշադրություն, այստեղ քվեարկվում է միայն վերահղող էջի անվանումը, այսինքն այն հոդվածը, որը պարունակում է նույն հոդվածանվանմամբ տարբեր հոդվածները: Այստեղ առաջարկված են տարբերակներ այդպիսի հոդվածի անվանմանը կից փակագծերի մեջ նշման համար։

Այլ կիրառումներ
  1.   Կողմ Վազգեն 12:13, 10 Հունիսի 2010 (UTC)
Այլ գործածություններ
Վերահղում
  1.   Կողմ --Vacio 07:34, 11 Հունիսի 2010 (UTC)
Ավելացրեք այլ տարբերակ

Տարբերակումներ կաղապրի մեջԽմբագրել

Կարծում եմ ավելի նախընտրելի է մեկ կաղապար օգտագործել, որը կունենա տարբերակումների հնարավորություն, քանի թե մի քանիսը։ Օրինակ հենց {{Տես նաև}} կաղապարը, ունի այդպիսի հնարավորություններ։ Հմմտ. {{Տես նաև|Օրգան (այլ կիրառումներ)|Այս հոդվածը երաժշտական գործիքի մասին է, տե՛ս|այլ գործածությունների համար}} - արդյունքը լինում է.

--Vacio 14:14, 24 Մայիսի 2010 (UTC)

Ես համամիտ եմ ձեր հետ, որ պետք է լինի մեկ կաղապար: Օրինակի համար, որպեսզի հեծանիվ նորից չհայտնաբերենք, կարող ենք հեկավարվել ռուսական ՎՊ-ի հոդվածներից: Կատու - Кошка: Էջի վերևում կա գրություն, որից կարդացողը կարող է անցնել այլ կիրարումների էջին:
Ի դեպ, Հայաստանում մեզանից բացի գոյություն ունի արդեն մի քանի տասնյակ տարիներ լույս տեսնող Հանրագիտարան: Չիշտ կլիներ իրենցից կամ Լեզվի տեսչությունից կամ Լեզվի ինստիտուտից հարցնեինք, որ դեպքում կարելի է օգտագործել բազմանշանակը բազմիմաստի փոխարեն: Բազմանշանակի երկրորդ իմաստը` բազմիմաստն է: --Zara-arush 22:08, 24 Մայիսի 2010 (UTC)
Ես համամիտ եմ ձեզ հետ Vacio, որ նախընտրելի է հնարավորինս հեշտացնել կաղապարների օգտագործումը, սակայն նկատի ունեցեք, որ խոսքը գնում է երեք տեսակի հղումների և կաղապարների մասին։ Բոլոր տարբերակները մեկի մեջ տեղադրելը կարող է բարդացնել կաղապարի օգտագործումը պետք կլինի հետևել բոլոր առանձին դեպքերում որոշակի համապատասխան ստանդարտների, ինչը մասնակիցների համար կարող է դյուրին չլինել, հատկապես նոր մասնակիցների։ Ամեն դեպքում հաշվի առեք, որ կան հետևյալ հոդվածային տարբերակները.
  1. Էջ որտեղ գրվում են հոդվածանվան մյուս կիրառումները կամ գործածումները (առայժմ անուն չեմ տալիս բազմիմաստության փարատում, թե ինչ) օրինակ Պորտալ (այլ կիրառումներ) (նույն օրինակը բերում եմ հարմարության համար)։ Կատեգորիան չծանրացնելու համար համաձայն եմ, (թեև ընդունեք, որ կատեգորիա չծանրացնելու մտավախությունը աբսուրդ է։ Ունենք չունենք 8 հազար կիսատ հոդված ունենք, բա հարյուր հազար, մեկ միլիոն հոդվածներով կայքերում ինչու չեն մտահոգվում կատեգորիաների ծանրացման մասին), որ այստեղ կարելի է ինքնաշխատ եղանակով տեղադրել միայն մեկ և առանձին հատուկ այդ էջերի համար նախատեսված կատեգորիա։ Օրինակ [[Կատեգորիա:Տարբեր գործածություններով հոդվածանունների ցանկեր]] կամ ուրիշ անունով կատեգորիա։ Դա թույլ կտա մեկ կատեգորիայից տեսնել բոլոր այն էջերը (որոնք հոդված չեն) որոնք ներկայացնում են նույն անուններով հոդվածները։ Այդ էջերում ես տեղադրել եմ Բազմիմաստություն կաղապարը իր հեթնոտով։ Կաղապարը տեղադրելը շատ հեշտ է , գրվում է {{Բազմիմաստություն}} կամ ուրիշ բան և վերջ։ Մնացածը ստացվում է ավտոմատ։
  2. Հոդվածի էջ, որի անունը գլխավոր կամ ամենաառաջնահերթ գործածության անունն է օրինակ Պորտալ Նույն կաղապարը չեք կարող օգտագործել այս էջում իմ առաջարկած {{Բազմիմաստ}} կաղապարը հենց դրա համար է՝ գրվում է ընդամենը {{Բազմիմաստ}} կամ ուրիշ կաղապարային անուն և ավտոմատ հայտնվում է հղումի հեթնոտը և դրվում կատեգորիան։ Կրկին համաձայն եմ, որ արժե երկրորդ կատեգորիան այստեղ հանել և այս հոդվածները այդ դեպքում չեն գնա դեպի օրինակի համար [[Կատեգորիա:Տարբեր գործածություններով հոդվածանունների ցանկեր]] այլ կգնան նորից օրինակի համար [[Կատեգորիա:Տարբեր գործածություններով հոդվածանուններ]]
  3. Երրորդ դեպքն էլ այն հոդվածն է, որի անվան մեջ արդեն կա բացահայտող հավելումը օրինակ Պորտալ (ճարտարապետություն)։ Կրկին իմաստ չունի նախորդ կաղապարներից որևէ մեկն այստեղ դնել և ինչ պարտադիր է անպայման նորից գրել Այս հոդվածը վերաբերում է Պորտալ բառի օգտագործմանը ճարտարաբերության մեջ, դա արդեն իսկ պարզ է և հոդվածի անունից և առաջին ներածական պարբերության բովանդակությունից, որն ըստ էության պետք է այֆ նույն նախադասության կրկնությունը ;լինի, այդ իսկ պատճառով ես առաջարկել եմ նոր կաղապար կամ կաղապարի տարբերակ ստեղծելու փոխարեն այս դեպքում օգտագործել հին հարմար {{Տես նաև|}} կաղապարը, որը կրկին շատ հեշտ է դրվում {{Տես նաև| հոդվածի անուն (այլ կիրառումներ/գործածումներ)}} ընդամենը կաղապարի մեջ պետք է ավելացնել | հոդվածի անուն (այլ կիրառումներ/գործածումենր) մասը, որը ստանդարտից դուրս անելու համար պետք կլինի հատուկ ջանքեր գործադրել։ --Lilit Gabyan 09:38, 25 Մայիսի 2010 (UTC)
Հ.Գ. Շատ ուրախ եմ, որ Zara-arush մասնակիցը բացահայտել է նաև Հայաստանում մեզանից բացի արդեն մի քանի տասնյակ տարիներ լույս տեսնող Հանրագիտարանի գոյության փաստը։ Պիտի հիասթափեցնեմ ցավոք, այն վաղուց արդեն լույս տեսել ու վերջացրել է լույս տեսնել։ Հուշեմ նաև, որ բառի իմաստի բացահայտման համար պետք է նայել բառարաններում, դա հանրագիտական բնույթի տեղեկություն չի։ Լեզվի տեսչությունը դպրոցական մակարդակի տեղեկատվություն չի տալիս, թեև անշուշտ ձեզ ամբողջական պատասխան կտան, եթե դիմեք։ Լեզվի ինստիտուը ընդհանրապես նման հարցերով չի զբաղվում։ --Lilit Gabyan 10:05, 25 Մայիսի 2010 (UTC)
Մեկ ամիս առաջ ես գործով եղել եմ Հայկական հանրագիտարանում, շուտով ուզում եմ նորից նրանց հանդիպել: Լեզվի տեսչությունում միշտ օգնում և պարզաբանում են, նույնը Լեզվի ինստիտոտում: Վստաղ եմ մեզ ել բոլորը կօգնեն: Բառարաներ գույություն ունեն և շատ մարդիկ նրանցից օգտվել գիտեն: Իմ աշխատանքի բերումով տեղյակ եմ, որ երբ պետք է հստակ հաստատել բառի իմաստը, նրանք կարող են պաշտոնական տեղեկություն տալ:--Zara-arush 18:22, 25 Մայիսի 2010 (UTC)
Պորտալ և Պորտալ (այլ կիրառումներ) էջերը պետք է միացնել: Այլ լեզուներով կաղապարները բեռում են նույն էջերի վրա: Պարզապես Պորտալ պետք է ավելի համառոտ գրել, բայց անվանել Պորտալ (այլ կիրառումներ):--Zara-arush 18:29, 25 Մայիսի 2010 (UTC)
Լիլիթ, ես այստեղ նկատի ունեի միևնույն կաղապարը գործածել միայն վերահղվող էջում (տվյալ քո նշած երրորդ կարգի հոդվածները (Պորտալ (ճարտարապետություն))), իսկ ահա վերահղող էջում (տվյալ օրինակում՝ Պորտալ (այլ կիրառումներ)-ը, որը ներկայացնում է «պորտալ» անվամբ տարբեր հոդվածները), ի հարկե, պետք է օգտագործել առանձին կաղապար։ --Vacio 17:19, 6 Հունիսի 2010 (UTC)

ԿատեգորիաներԽմբագրել

Կարծում եմ, որ լիովին բավարար է ավտոմատ կարեգորավորելը միայն այն էջերը, որտեղից կատարվում է վերահղում («երկիմաստության փարատում»), իսկ այն հոդվածներում, որոնցում տեղադրվում է այս կաղապարը, [[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]]-ն թերևս ավելորդ է, որովհետև տվյալ հոդվածանունը արդեն ընդգրկված է այդ կատեգորիայի մեջ (օրինակ, պատկերացրեք, ինչ հարկ կա «Բախ» ազգանունով անձնավորությունների մասին բոլոր հոդվածները ընդգրկել այս կատեոգրիայում, իզուր տեղը այն ծանրաբեռնում ենք)։ --Vacio 14:14, 24 Մայիսի 2010 (UTC)

Համաձայն եմ: Ամենա պարզ տարբերակը պետք է ընտրենք: Որպեսզի վերչ դնենք այս խարնաշփոտը կարծում եմ պետք է գրվի` այս տերմինը ունի այլ կիրարում կամ նշանակություն: Քանի որ Բակի և նման բառերի դեպքում մենք չենք կարող գրել այլ իմաստ: --Zara-arush 22:24, 24 Մայիսի 2010 (UTC)
Միայն մեկ կատեգորիա օգտագործելը զուտ հոդվածանուններով էջերի համար միանգամայն արդարացի առաջարկ է։ Մեկ կատեգորիան այս դեպքերի համար իրոք բավարար է, թեև երկրորդը նույնպես չի խանգարում, առավել ևս եթե դրվում է ավտոմատ։ Ես ոչ մի խառնաշփոթ չեմ տեսնում, ընդհակառակը վերջապես ամեն ինչ իր տեղն է ընկել նախկին իրոք խառնաշփոթի փոխարեն և ռուսերեն վիքիի օգտագործած տարբերակը բոլորովին էլ լավագույն տարբերակը չէ։ Այլ իմաստ գրելու առաջարկ չի եղել։ --Lilit Gabyan 09:47, 25 Մայիսի 2010 (UTC)
"Այլ իմաստ գրելու առաջարկ չի եղել։" Հնդրում եմ պարզաբանեք: Ով պետք է աներ առաջարկ:--Zara-arush 18:37, 25 Մայիսի 2010 (UTC)
Չեմ հասկանում ինչն եք ուզում, որ պարզաբանեմ։ Եվ էլի չեմ հասկանում թե ինչ է նշանակում ով պետք է առաջարկ աներ։ Ով ուզում է թող անի։ Ես առաջարկել եմ գրել այլ կիրառումներ որպես = other usage = այլ գործածումներ = այլ օգտագործումներ։ --Lilit Gabyan 19:39, 25 Մայիսի 2010 (UTC)

Գծիկ կաղապարի վերևումԽմբագրել

Նկատի ունենալով, որ հոդվածը արդեն գծիկով է սկսվում, կարծում եմ կաղապարի վերևում ևս գծիկ ավելացնելն արվելորդ է։ --vacio 08:32, 22 Դեկտեմբերի 2011 (UTC)

Առաջարկում եմ նաև կրճատել տեքստը և թողնել միայն այսքանը. Սյլ կիրառումների համար տե՛ս՝ .......: --vacio 14:22, 9 Փետրվարի 2012 (UTC)
Return to "Այլ" page.