Շքամուտք
Շքամուտք կամ Պորտալ (լատիներեն՝ porta - դուռ, մուտք, դարպաս), հատկապես մեծ շինության, տաճարի կամ ապարանքի ճարտարապետորեն ձևավորված մուտքի բացվածք[1]: Բացվածքի շուրջը շինության պատի մակերեսը կարող է հարդարված լինել հասարակ շինարարական նյութերով կամ զարդարված քանդակներով, որմնախորշերով, սյուներով և արձաններով[2]:

Պատմական ակնարկԽմբագրել
Հին Եգիպտոսին և անտիկ շրջանի հունա-հռոմեական ճարտարապետությանն առավել բնորոշ են պարզ հարդարանքով շքամուտքերը, Միջագետքին՝ կամարակապ, Մերձավոր և Միջին Արևելքին՝ պեշտակ տիպի շքամուտքերը։ 11-րդ դարից ռոմանական, գոթական և ռուսական ճարտարապետություններում տարածում են գտել կամարակապ հեռանկարային շքամուտքերը։ Վերածննդի և բարոկկոյի շրջանում մշակվել են շքամուտքեր, որմնամույթերով և սյուներով, որոնք կրում են անտաբլիմենտ կամ՝ ճակտոն։
Շքամուտքը հայկական ճարտարապետությունումԽմբագրել
Հայկական ճարտարապետության մեջ կառույցի ձևավորման կարևոր մասն է կազմում շքամուտքը։ Նա կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով՝ բուսական, երկրաչափական, գունավոր քարերով տարբեր եկրաչափական դրվագումներ, պատկերային բարձրաքանդակներ։ Միջնադարում տարածված է եղել հարդարման յոթ տեսակ, ընդ որում հարդարման մոտիվները երբեք չեն կրկնվում[3]:
4-ից 7-րդ դարերԽմբագրել
4-ից 7-րդ դարերում տարածված է եղել շքամուտքի երկու հիմնական ձև։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1983
- ↑ Ching Francis (1997)։ A Visual Dictionary of Architecture։ New York: Van Nostrand Reinhold։ ISBN 0-442-02462-2
- ↑ Ш. Р. Азатян, Армянские порталы, Ереван (ռուս.)