Կախարդների բացահայտումը

«Կախարդների բացահայտումը» (անգլ.՝ A Discovery of Witches), բրիտանական հեռուստասերիալ, որն ստեղծվել է Դեբորա Հարքնեսի «Բոլոր հոգիները» եռագրության «Կախարդների բացահայտումը» վեպի հիման վրա[3][4]։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Sky One հեռուստաալիքով[5]։

Կախարդների բացահայտումը
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, հեռուստասերիալ սիրո մասին, հեռուստադրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և vampire television program?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքAll Souls Trilogy?
Լեզուանգլերեն
ՌեժիսորJuan Carlos Medina?
Գլխավոր
դերերում
Թերեզա Փալմեր, Մեթյու Գուդ, Ալեքս Քինգսթոն, Valarie Pettiford?, Լինդսի Դունկան, Tanya Moodie?, Լուիզա Բրիլի, Օուեն Թիլ, Greg McHugh?, Aisling Loftus?, Էլարիկա Գալախեր, Aiysha Hart? և Tom Lewis?
Գործադիր պրոդյուսերԴեբորա Հարքնես
ՍցենարիստKate Brooke?
Պատմվածքի վայրԲոդլեյան գրադարան
Նկարահանման վայրՄիացյալ Թագավորություն
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ25
Էկրաններին է2018-ից փետրվարի 18, 2022
ՀեռուստաալիքSky1[1]
Ընկերություն
  • Bad Wolf[2]
  • Sky Productions
Պաշտոնական կայքէջ

2018 թվականի նոյեմբերի 2-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով[6][7]։

Սյուժե խմբագրել

Դիանա Բիշոփը պատմաբան և ակամայից կախարդ է, որն օքսֆորդի գրադարանում հայտնաբերում է կախարդված հին ձեռագիր։ Գերբնական արարածների մասին գրքում գրված գաղտնիքները բացահայտելու համար՝ նա ստիպված է լինում կրկին սուզվել կախարդանքի աշխարհում։ Իր օգնությունն է առաջարկում Մեթյու Քլերմոնթը, որը խորհրդավոր գենետիկ է և համատեղությամբ նաև վամպիր։ Կախարդների և վամպիրների միջև եղած բազմադարյա անվստահությանն ընդեմ, նրանք որոշում են միասին պաշտպանել գիրքը և բացահայտել նրա մեջ զետեղված գաղտնիքները՝ դիմակայելով գերբնական աշխարհի սպառնալիքներին։

Դերերում խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

Երկրորդական կազմ խմբագրել

  • Տանյա Մուդի - Ագաթա Ուիլսոն
  • Դենիել Էզրա - Նատանիել Ուիլսոն
  • Ֆրեդի Թորփ - Մեթյու Բենի
  • Գրեգ Մաքհյու - Հեմիշ Օսբորն
  • Էշլինգ Լոթֆուս - Սոֆի Նորման
  • Էլարիկա Գալահեր - Ջուլիետա Դյուրան
  • Գրեգ Չիլլին - Դոմենիկո Միշել
  • Տրիստան Գրավել - Բոլդուին Մոնթքլեր
  • Ադետոմիվա Էդուն - Շոն
  • Սորչա Կյուսակ - Մարթա

Արտադրություն խմբագրել

2011 թվականին Warner Bros. ընկերությունը ստացել է գրքի էկրանավորման իրավունքները[8]։ Ֆիլմը եղել է մշակման վաղ փուլում, սցենարիստը պետք է լիներ Դևիդ Օբերնը, իսկ պրոդյուսերները՝ Դենիզ դի Նովին և Էլիսոն Գրինսփան[9]։

Բրիտանական Sky One ընկերությունն ստացել է գրի իրավունքները՝ հեռուստասերիալ նկարահանելու համար։ Թերեզա Պալմերն ստացել է Դիանա Բիշոփի դերը, իսկ Մեթյու Գուդը՝ Մեթյու Քլերմոնտի[10]։ Հեռուստասերիալի նկաարահանումներն ավարտվել են 2018 թվականի փետրվարի 16-ին[11]։

Արձագանքներ խմբագրել

Քննադատների արձագանքը խմբագրել

Հեռուստասերիալն ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել գրքի ադապտացիան, ռեժիսորական աշխատանքը և դերասանական խաղը։ Rotten Tomatoes կայքում ստացել է 100 % «թարմություն» և ունի 7/10 վարկանիշ՝ 25 գրախոսությունների հիման վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսի համաձայն՝ ««Կախարդների բացահայտումը» հեռուստասերիալը խելամտորեն հավասարակշռված երևակայության թռիչք է, որն ունի երկրային իրականություն և քիմիա է օգտագործում երկու գլխավոր դերասանների միջև, այն օկուլտիզմի մասին խոստումնալից շոու է»[12]։ Metacritic կայքում հեռուստասերիալն ստացել է 100-ից 68 միավոր, որը հիմնվել է 9 «հիմանականում բարենպաստ» արձագանքների վրա[13]։

Մրցանակներ խմբագրել

2018 թվականի հոկտեմբերին «Կախարդների բացահայտումը» հեռուստասերիալը ներառվել է National Television Awards-ի «նոր լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգի երկար ցանկում[14]։ 2019 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալը հայտնվել է այդ անվանակարգի կարճ ցանկում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://theworldofmovies.com/a-discovery-of-witches-season-1-review/
  2. Mitchell, Robert (2017 թ․ օգոստոսի 22). «Matthew Goode, Teresa Palmer to Star in 'A Discovery of Witches' for Sky». Variety. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  3. «News on the television adaptation of A Discovery of Witches and the All Souls Trilogy». Deborah Harkness. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  4. Andrew, G.G. «What We Know About the 'A Discovery of Witches' TV Show So Far». BookBub. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  5. «Sky1's Discovery of Witches air date confirmed». RadioTimes. 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  6. White, Peter (2018 թ․ նոյեմբերի 2). «Sky Hands Supernatural Drama 'A Discovery Of Witches' Bumper Two-Season Order». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «A Discovery of Witches seasons 2 AND 3 confirmed by Sky». Digital Spy. 2018 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Brown, Phil (2011 թ․ հուլիսի 21). «Warner Brothers Acquires A DISCOVERY OF WITCHES». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. Eisenberg, Eric (2012 թ․ հունվարի 10). «Deborah Harkness' A Discovery Of Witches To Be Adapted By David Auburn». Cinema Blend. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. Romano, Nick (2017 թ․ նոյեմբերի 22). «A Discovery of Witches TV series summons first trailer». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  11. ADiscoveryOfWitchesTV on Instagram: "That’s a wrap!! Keep following us for flashbacks, throwbacks and even the odd witchwednesday to our incredible 6 months filming season 1.……
  12. «A Discovery of Witches: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  13. «A Discovery of Witches: Season 1». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  14. «Here are all the nominees for the National TV Awards 2019, including Strictly, Doctor Who and Ant & Dec». Deadline Hollywood. 2018 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Ant and Dec up against Holly at NTAs». BBC News. 2019 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն խմբագրել