«Բոլոր հոգիները» գրքաշար է, որը գրվել է Դեբորա Հարքնեսի կողմից։ Գրքերը պատմում են Դիանա անունով մի կախարդի և Մեթյու անունով վամպիրի մասին, որոնց վիճակված է միասին լինել։ Նրանք բախվում են բազմաթիվ դժվարությունների և ստիպված են պաշտպանել իրենց և միմյանց իրենց տեսակից։

Բոլոր հոգիները
վեպերի շարք, Եռապատում Խմբագրել Wikidata
ՀեղինակԴեբորա Հարքնես Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Կազմված էA Discovery of Witches, Shadow of Night, The Book of Life Խմբագրել Wikidata

Շարքի մասին

խմբագրել

Օքսֆորդի պատմաբան և կախարդ Դիանա Բիշոփը համալսարանի գրադարանում հայտնաբերում է հմայված ալքիմիական ձեռագիր։ Նրա մասին ավելին իմանալու համար Դիանան սուզվում է կախարդական աշխարհ՝ մռառյլ և միևնույն ժամանակ գրավիչ։ Կախարդին օգնության է հասնում վամպիր և գենետիկ Մեթյուն։ Չնայած իրենց տեսակների միջև տարիներ շարունակ թշնամությանը՝ Դիանան և Մեթյուն որոշում են միասին գնալ վտանգավոր ճանապարհորդության և բացահայտել ձեռագրի բոլոր գաղտնիքները։

  • «Կախարդների բացահայտում»
  • «Գիշերվա ստվեր»
  • «Կյանքի գիրք»

սփին-օֆֆ շարքեր

խմբագրել
  • «Արյան և ժամանակի լեգենդներ»

Կերպարներ

խմբագրել
  • Դիանա Բիշոփ՝«Բոլոր հոգիներ» եռերգության կենտրոնական կերպարն է՝ կախարդ, որը չի վարժվել իր ուժերին, Եյլի համալսարանում փիլիսոփայության դոկտոր, Օքսֆորդում ուսումնասիրում է ալքիմիայի պատմություն
  • Մեթյու Քլերմոնտ՝ «Բոլոր հոգիներ» եռերգության կենտրոնական կերպարն է։ Դիանա Բիշոփի սիրային հետաքրքրությունը, գենետիկ, կենսաքիմիայի պրոֆեսոր, վամպիր և Օքսֆորդի համալսարանի քոլեջի անդամ։
  • Մարկուս Ուիթմոր՝ Մեթյուի վամպիր որդին և գործընկերը լաբորատորիայում, բժիշկ
  • Սառա Բիշոփ՝ Դիանա Բիշոփի մորաքույրը, կախարդ։

Էկրանավորում

խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 14-ին Sky One-ով տեղի է ունեցել «Կախարդների բացահայտում» սերիալի պրեմիերան՝ հիմնված Դեբորա Հարքնեսի «Բոլոր հոգիներ» եռերգության վրա[1][2][3]։

2018 թվականի նոյեմբերի 2-ին սերիալը թարմացվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով։ Երկրորդ սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 8-ին[4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «News on the television adaptation of A Discovery of Witches and the All Souls Trilogy». Deborah Harkness. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  2. Andrew, G.G. «What We Know About the 'A Discovery of Witches' TV Show So Far». BookBub. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  3. «Sky1's Discovery of Witches air date confirmed». RadioTimes. 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  4. White, Peter (2018 թ․ նոյեմբերի 2). «Sky Hands Supernatural Drama 'A Discovery Of Witches' Bumper Two-Season Order». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «A Discovery of Witches seasons 2 AND 3 confirmed by Sky». Digital Spy. 2018 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.