Կախարդները Սուգարամուրդիից

«Կախարդները Սուգարամուրդիից» (իսպ.՝ Las brujas de Zugarramurdi), 2013 թվականի իսպանական ֆիլմ։ Ռեժիսորն Ալեքս դե լա Իգլեսիան է։ Ֆիլմը 2014 թվականին արժանացել է «Գոյա»-ի 10 մրցանակներից 8-ին, ինչպես նաև Բրյուսելյան կինոփառատոն Գրան պրիի[10]:

Picto infobox cinema.png
Կախարդները Սուգարամուրդիից
իսպ.՝ Las brujas de Zugarramurdi
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն
Թվականսեպտեմբերի 14, 2013[1] և փետրվարի 20, 2014[2][3]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱլեքս դե լա Իգլեսիա[4][5][6]
ՊրոդյուսերԷնրիկե Սերեսո
Սցենարի հեղինակԱլեքս դե լա Իգլեսիա և Խորխե Գերիկաչևարիա
ԴերակատարներԿարմեն Մաուրա[7], Hugo Silva?[5][6][7], Մարիո Կասաս[5][7], Կառոլինա Բանգ[5][7], Carlos Areces Maqueda?[7], Խավիեր Բոտետ[7], Macarena Gómez?[7], Secundino de la Rosa Márquez?[7], Terele Pávez?[8], Pepón Nieto?[8], Enrique Villén?[8], Սանտյագո Սեգուրա[8], María Barranco?[8], Jaime Ordóñez?[8], Manuel Tallafé?[8], Alexandra Jiménez?[8], José Luis Moreno?[8], Priscilla Delgado?[8] և Topacio Fresh?[8]
ՕպերատորԿիկո դե լա Ռիկա
ԵրաժշտությունJoan Valent?
ՄոնտաժPablo Blanco?
Պատմվածքի վայրԻսպանիա
Տևողություն113 րոպե
Շահույթ8 136 011 $[9]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

 
Սուգարամուրդիի քարանձավը, որտեղ անցկացվում է վհուկների գիշերաժողովը
 
Պալեոլիթ դարաշրջանի Վեներա՝ «Մեծ մոր» նախապատկերը ֆիլմում

Երկու տղամարդ՝ Խոսեն և Անտոնիոն, ինչպես նաև Խոսեի որդին՝ Սերխիո անունով տղան, Մադրիդում կատարում են կողոպուտ՝ գրավատնից գողանալով ոսկե մատանիներ։ Փախչելով ոստիկաններից՝ նրանք վարձում են տաքսի և ուղևորվում դեպի Ֆրանսիա։

Այդ ընթացքում Սերխիոյի մայրը (և Խոսեի նախկին կինը) հայտնաբերում է iPhone-ի ազդանշան և սկսում է հետևել նրանց։ Իրենց հերթին նրան էին հետևում երկու ոստիկաններ՝ Պաչեկոն և Կալվոն։

Ֆրանսիայի սահմանի մոտ հերոսները հայտնվում են Սուգարամուրդի քաղաքում, որտեղ բնակվում են բասկական կախարդները։ Սկզբում նրանք հանդիպում են նրանցից միայն երեքի՝ Մարիտշուի (տատիկ), Գրացիանայի (մայր) և Եվայի (դուստր) հետ, իսկ հետո հայտնվում են վհուկների հսկայական գիշերաժողովի կենտրոնում։

ԴերերումԽմբագրել

  • Ուգո Սիլվա – Խոսե
  • Մարիո ԿասասԱնտոնիո
  • Կառոլինա ԲանգԵվա
  • Տերելե Պավես – Մարիտշու
  • Կարմեն ՄաուրաԳրասիանա Բարրենչեյա
  • Գաբրիել Անխել Դելգադո – Սերխիո
  • Խայմե Օրդոնես – Մանուել
  • Մակարենա Գոմես – Սիլվիա
  • Պեպոն Նետո – տեսուչ Կալվո
  • Սեկուն դե լա Ռոսա – տեսուչ Պաչեկո
  • Սանտյագո Սեգուրա – Միրեն
  • Կարլոս Արեսես – Կոնչի

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 84% վարկանիշ՝ 25 գրախոսականների հիման վրա, ինչպես նաև ունի դիտորդների 58% վարկանիշ[11]։

ԾանոթագրություններԽմբագրել