Կախարդական վրձինը (ռուս.՝ Волшебная кисточка), 1997 թվականին «Christmas Films» ստուդիայի կողմից նկարահանված մուլտֆիլմ։ Պատվիրատուն բրիտանական BBC հեռուստաընկերության 4-րդ ալիքն է։ Ռեժիսոր Վալերի Ուգարովը մուլտֆիլմն ստեղծել է «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» նախագծի շրջանակներում` ըստ չինական հեքիաթի մոտիվների։

Կախարդական վրձինը
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էAnimated Tales of the World?
ՌեժիսորՎալերի Ուգարով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՔրիսթմաս Ֆիլմզ
Տևողություն13 րոպե
ՇարքAnimated Tales of the World?

Սյուժե խմբագրել

Շատ վաղուց կայսեր տիրապետության տակ գտնվող երկրում ապրում էր Մալյան անունով մի որբ տղա։ Նա երազում էր դառնալ հայտնի նկարիչ։ Բայց նա նույնիսկ վրձին չուներ։ Նա հարթ քարերի վրա նկարում էր ածուխի կտորներով, և նրա նկարներն ասես կենդանի լինեին։ Մի անգամ երազում նրա մոտ է գալիս մի անիրական ծերունի և ասում. «Մալյա՛ն. ես կախարդական վրձին ունեմ քեզ համար, միայն քեզ համար։ Բայց հիշի՛ր, կարևոր է միայն այն, ինչ դու ունես քո ներսում։ Նկարի՛ր սրտով»։ Ծերունին վրձինը թողնում է և անհետանում։ Առավոտյան Մալյանը տեսնում է վրձինը, վազում լճի մոտ, քարի վրա ծածան նկարում, և վերջինս կենդանանում ու սուզվում է լճակի մեջ։ Ծանոթ աղջկա համար Մալյանը այծիկ է նկարում, և այն կենդանանում է։ Ծառաները պատմում են կալվածատիրոջն այս մասին և տղային նրա մոտ են բերում։ Կալվածատերը պատվիրում է սուր նկարել, Մալյանը հրաժարվում է և ստիպված է լինում փախչել։ Կալվածատերը տեղեկացնում է կայսրին, և պահակախումբը փնտրում ու բռնում է Մալյանին։ Տղային բերում են կայսեր մոտ, և վերջինս հրամայում է նկարել։ Մալյանը ճպուռ է պատկերում, և այն թռչում է։ Այդ ժամանակ կայսրը վերցնում է վրձինը և նկարում ոսկու կույտ, սակայն դրա փոխարեն հայտնվում է մեծ օձ։ Այդ ժամանակ կայսրը վերադարձնում է վրձինը և պատվիրում նկարել շատ ոսկի։ Մալյանն առաջարկում է ոսկե ծառ` կղզու վրա և նկարում է այն վարագույրին։ Պատկերը կենդանանում է, վարագույրը դառնում է ծովի ափ տանող պորտալ` առագաստանավով։ Կայսրը քայլ է անում նավի վրա և լողում է դեպի ոսկե ծառը, և միայն քամի է պահանջում արագության համար։ Քամին ուժեղանում է և ջարդում առագաստանավը ոսկե ծառի մոտ։ Մալյանը նույնպես քայլ է անում և գնում է դեպի ծովափ։ Նա ցանկանում էր ազատ նկարիչ լինել։

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1998 - Անիմացիոն ֆիլմերի ռուսական երրորդ բաց փառատոն Տարուսում. ժյուրիի մրցանակ երեխաների համար լավագույն ֆիլմի համար, «Կախարդական վրձին», ռեժիսոր` Վալերի Ուգարով[1]։
  • 1998 - «Նիկա» մրցանակի առաջադրում Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
  • 2001 - Միջազգային կինոփառատոն Սեուլում. հատուկ մրցանակ հեռուստատեսության լավագույն անիմացիոն ֆիլմի համար, «Կախարդական վրձին»[2]։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Կախարդական վրձինը» մուլտֆիլմերի հավաքածուի 1-ին թողարկման մեջ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Итоги ОРФАК Таруса-1998
  2. Малюкова Лариса: СВЕРХкино Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5 . Раздел: Кристмас Филмз. с.57.
  3. DVD «Волшебная кисточка» Выпуск 1.

Արտաքին հղումներ խմբագրել