Կալսիչ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերը (հատիկները) հասկերից, հուրաններից, կողրերից, զամբյուղներից անջատող մեքենա։ Կալսումը կատարվում է հարվածի, տրորման, վիբրացման և այլ միջոցներով։

Կալսիչ

Լինում են հացահատիկի, եգիպտացորենի, բանջարանոցային և թելատու կուլտուրաների սերմերի կալսիչներ։ Հացահատիկային կալսիչների օգտագործումը սահմանափակ է կոմբայնների լայն տարածման շնորհիվ։

Կալսիչները լինում են պարզ, կիսաբարդ և բարդ։ Պարզը կատարում է միայն սերմի անջատում, կիսաբարդը սերմերը մասնակիորեն մաքրում է խառնուրդներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 183