Կալպանա Մորպարիա (1949), հնդիկ կին բանկիր։ Նա երեսուն երեք տարի կապված է եղել Հնդկաստանի արդյունաբերական վարկային և ներդրումային կորպորացիա բանկի (ICICI) հետ։ Եղել է Հարավային և Հարավարևելյան Ասիայի JPMorgan ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, որը 2,1 տրիլիոն դոլար արժողությամբ ամերիկյան ընկերության հնդկական ստորաբաժանումն էր։ Կալպանան հանդիսանում է որպես անկախ տնօրեն մի քանի առաջատար հնդկական ընկերությունների խորհուրդներում։ Մումբայի համալսարանի իրավագիտության շրջանավարտ Մորպարիան աշխատել է Հնդկաստանի կառավարության կողմից ստեղծված մի քանի հանձնաժողովներում։ Fortune ամսագրի կողմից նա դասվում է որպես միջազգային բիզնեսի հիսուն ամենահզոր կանանցից մեկը[1][2][3][4]։

Կալպանա Մորպարիա
Ծնվել է1949
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունSophia College for Women?
Մասնագիտությունբանկիր

Վաղ կյանք

խմբագրել

Կալպանա Մորպարիան՝ իր երեք քույրերից կրտսերը, ծնվել է 1949 թվականի մայիսի 30-ին Բհավանդաների և Լակշմիբեն Տաննայի ընտանիքում, Լոհանայում։ Երիտասարդ տարիքում հայրը մահացել է։ 16 տարեկանում նա ավարտել է իր դպրոցը և միացել է Սոֆիայի կանանց քոլեջին՝ գիտություն սովորելու համար, իսկ 1970 թվականին նա ավարտել է քիմիայի բակալավրիատը։ Հետագայում ստացել է գիտական աստիճան՝ իրավագիտության ոլորտում։

Կարիերա

խմբագրել

Ավարտելուց հետո նա սկսել է դասավանդել, բայց հետո ստիպված է եղել 11-12 ամիս ընդմիջում վերցնել, քանի որ նրա մոտ զարգացան խոսքի հետ կապված բարդություններ և ստիպված եղավ սահմանափակվել տանը։ Նրա ավագ քույրը՝ Պարուլ Թակերը, սովորել էր իրավաբանություն և համագործակցում էր փաստաբանական ընկերության հետ։ Նա որոշեց նույն կերպ վարվել և ընդունվեց իրավաբանական քոլեջ։ Այդ ընթացքում ամուսնացավ Ջեյսինգի հետ։ 1974 թվականին ստացել է իր իրավաբանի դիպլոմը և միացել է Matubhai Jamiyatram and Madon իրավաբանական գրասենյակին՝ անվարձահատույց։ 1975 թվականին միացել է ICICI-ին՝ աշխատելով նրանց իրավաբանական բաժնում։ Ղեկավարությունը սկսեց նրան վստահել տարբեր պարտականություններ։ 1991 թվականին ղեկավարությունը նրան ուղարկեց ԱՄՆ, որտեղ երեք ամիս աշխատեց Նյու Յորքի Դեյվիդ Փոլք և Ուորդվել ընկերությունում։ Նա պատասխանատու էր ICICI բանկի զարգացման համար, որը 1999 թվականին ցուցակագրվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում[3]։

Բիզնեսի առաջխաղացում

խմբագրել

1975-1994 թվականներին Կալպանան աշխատել է ICICI-ի իրավաբանական բաժնում։ 1996 թվականին նշանակվել է գլխավոր տնօրեն։ Այնուհետև ղեկավարել է իրավական, պլանավորման, գանձապետական և կորպորատիվ հաղորդակցության բաժինները։ 1998 թվականին նշանակվել է ICICI-ի ավագ գլխավոր տնօրեն։ 2001 թվականի մայիսին միացել է ICICI-ի տնօրենների խորհրդին։ 2002 թվականի մայիսին խորհուրդը Մորպարիային նշանակել է որպես գործադիր տնօրեն։ 2006թ. ապրիլին կրկին նշանակվել է գործադիր տնօրենի տեղակալ։ Այնուհետև նշանակվել է համատեղ գործադիր տնօրեն։ Այնուհետև ղեկավարել է կորպորատիվ կենտրոնը հետևյալ պարտականություններով՝ գործարքների մշակում և գործառնություններ մեծածախ, մանրածախ, գյուղական և միջազգային բանկային, ռազմավարություն, ռիսկերի կառավարում, համապատասխանություն, աուդիտ, իրավական, ֆինանսներ, գանձապետարան, քարտուղարություն, մարդկային ռեսուրսների կառավարում, կորպորատիվ հաղորդակցություն և օբյեկտների կառավարման գործառույթներ։ 2007 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականը հինգ տարի ժամկետով եղել է ռազմավարության և հաղորդակցության գլխավոր տնօրենը։ Այսօր նա J P Morgan-ի գործադիր տնօրենն է, նաև Dr. Reddy's Lab, Bennet & Colman, CMC Limited Tata Consultancy-ի անկախ տնօրենն է։ Նա կարգավորում է Բհարատի հիմնադրամի բարեգործական աշխատանքներըը, որը ղեկավարում է Սունիլ Միթալը Airtel ընկերությունից։ Այն զբաղվում է Փենջաբում, Հարյանայում, Ուտար Պրադեշում, Արևմտյան Բենգալիայում և Թամիլ Նադուում դպրոցների կառուցմամբ և ընդունում է անտեսված դպրոցներ[3]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Կալպանան կարևոր դերակատարում է ունեցել ICICI Group-ի կորպորատիվ կառուցվածքային խոշոր նախաձեռնության մեջ՝ ICICI Limited-ի միաձուլումը ICICI Bank-ի հետ՝ ստեղծելով Հնդկաստանի մեծությամբ երկրորդ բանկը։
  • 2008 թվականին Fortune ամսագրի կողմից Մորպարիան ճանաչվել է «Միջազգային բիզնեսի 50 ամենահզոր կանանցից մեկը»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «MOSTPOWERFUL WOMEN». fortuneindia.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին – via fortuneindia.com.
  2. «The Complete Businesswoman» (PDF). chitralekha.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին – via chitralekha.com.
  3. 3,0 3,1 3,2 «Kalpana Morparia to retire from JPM». indiatimes.com. 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին – via timesofindia.indiatimes.com.
  4. «Kalpana Morparia, an iconic banker, set to draw curtains on an illustrious career». moneycontrol.com. 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին – via moneycontrol.com/news.