Կալումբուրու (անգլ.՝ Kalumburu), բնակավայր Ավստրալիայի[3] հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուինդեմ Իստ Քիմբերլի կոմսության կազմում։

Բնակավայր
Կալումբուրու
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Մակերես4,1 կմ²
Բնակչություն388 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2]
Փոստային դասիչ6740
Կալումբուրու (Ավստրալիա)##
Կալումբուրու (Ավստրալիա)

Պատմություն խմբագրել

Գյուղն հիմնադրվել է որպես բենեդիկտինցիների կաթոլիկ միաբանության միսիա 1908 թվականին և սկզբնապես գտնվում էր իր ներկայիս գտնվելու վայրից 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 1937 թվականին, ջրամատակարարման խնդրի հետ կապված, բնակավայրը տեղափոխվել է Քինգ-Էդուարդ գետի ափ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ավանի մոտ գտնվող օդանավակայանը սկսել է օգտագործվել դաշնակիցների ուժերի կողմից Ճապոնիայի դեմ պայքարում։ 1943 թվականի սեպտեմբերի 27-ին Կալումբուրուն ռմբակոծվել է Ճապոնական ռազմաօդային ուժերի կողմից։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան մասում՝ Քինգ Էդուարդ գետի ափին, ծովի մակարդակից 24 մետր բարձրության վրա[4]։ Ուինդեմը գտնվում է Նահանգի վարչական կենտրոն Պերտից մոտ 2220 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։

Կլիմա խմբագրել

Կալումբուրուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.3
(104.5)
39.6
(103.3)
39.2
(102.6)
40.2
(104.4)
39.0
(102.2)
37.3
(99.1)
38.3
(100.9)
38.1
(100.6)
41.4
(106.5)
43.4
(110.1)
42.1
(107.8)
42.5
(108.5)
43.4
(110.1)
Միջին բարձր °C (°F) 34.0
(93.2)
33.6
(92.5)
34.2
(93.6)
35.0
(95)
33.6
(92.5)
31.8
(89.2)
32.4
(90.3)
33.8
(92.8)
35.9
(96.6)
37.1
(98.8)
37.3
(99.1)
35.5
(95.9)
34.5
(94.1)
Միջին ցածր °C (°F) 24.7
(76.5)
24.4
(75.9)
23.6
(74.5)
21.2
(70.2)
17.0
(62.6)
14.4
(57.9)
13.9
(57)
14.6
(58.3)
19.1
(66.4)
22.6
(72.7)
24.7
(76.5)
25.0
(77)
20.4
(68.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 21.0
(69.8)
20.2
(68.4)
17.3
(63.1)
11.4
(52.5)
7.0
(44.6)
4.5
(40.1)
5.0
(41)
6.8
(44.2)
8.4
(47.1)
14.7
(58.5)
19.5
(67.1)
21.0
(69.8)
4.5
(40.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 341.0
(13.425)
294.5
(11.594)
211.0
(8.307)
37.0
(1.457)
17.2
(0.677)
2.3
(0.091)
1.4
(0.055)
0.3
(0.012)
2.0
(0.079)
37.2
(1.465)
80.6
(3.173)
233.4
(9.189)
1230,7
(48,453)
Միջ. անձրևոտ օրեր 20.2 17.9 15.7 6.9 2.0 0.7 0.5 0.8 0.8 4.1 8.8 15.9 94.3
աղբյուր: [5]

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կալումբուրու բնակավայրի բնակչությունը կազմել է 469 մարդ[6]։

2001 2006 2011
335 413 469

2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 413 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,4 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 49,6 տոկոս։ Քաղաքացիների 86,9 %-ը Ավստրալիայի բնիկ բնակչության ներկայացուցիչներ էին (ընդհանուր Ավստրալիայի 2,3 % ցուցանիշի դեպքում)[7]։ Բնակիչների 41 %-ը եղել են 14 տարեկանից ցածր, 18,9 %-ը՝ 15-24 տարեկան, 32,2 %-ը՝ 25-54 տարեկան, 4,4 %-ը՝ 55-64 տարեկան և 4,4 %-ը՝ 65 և բարձր տարիքի։ Միջին տարիքը եղել է 20 տարեկան։ Կալումբուրի բնակիչների մեծամասնության համար մայրենի լեզուն անգլերենն է. հինգ մարդ տիրապետում է նաև վունամպալ լեզվին (վերաբերում է ավստրալիական լեզուներին)։ 2006 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ բնակչության կրոնական կառուցվածքում 89,3 տոկոսը կաթոլիկներ են։ Երկրորդ տեղում աթեիստներն են՝ 6,5 %-ը, այնուհետև Միացյալ Եկեղեցու ներկայացուցիչները՝ 1 %-ը, Ավստրալիայում Քրիստոսի եկեղեցու հետևորդները՝ 0,7 %-ը և Անգլիկան Եկեղեցու հետևորդները՝ 0,7 %-ը[7]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվում է համանուն օդանավակայանը (ICAO - YKLR)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kalumburu // QuickStatsABS.
  2. https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL522032
  3. Австралия. Справочная карта (масштаб 1:6 000 000). — Роскартография, 2003
  4. «Kalumburu» (անգլերեն). GeoNames. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Climate statistics for Australian locations-Kalumburu». BOM.
  6. «All urban centers and localities in Western Australia» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 «2006 Census QuickStats: Kalumburu (L) (Urban Centre/Locality)» (անգլերեն). Ավստրալիայի վիճակագրության բյուրո. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Choo, Christine.(2001) Mission girls : Aboriginal women on Catholic missions in the Kimberley, Western Australia 1900-1950 Nedlands, W. A. : University of W.A. Press, 2001. 1-876268-55-7
  • Peet, L. (1995). "Monks at War: Interpretations of the Kalumburu War Diary, 1942-1945." New Norcia Studies July 1995(3): 39–53.
  • Peet, L. (2008). "A Very Convenient Location: Kalumburu Mission During World War II." New Norcia Studies September 2008(16): 4-10.
  • Perez, E. (1958). Kalumburu "Formerly Drysdale River" Benedictine Mission North-Western Australia: A Golden Jubilee Publication (1908–1958). New Norcia, Service Printing Co Pty Ltd for Abbey Press:
  • Perez, E. (1977). Kalumburu The Benedictine Mission and the Aborigines 1908 - 1975: The History of Kalumburu Mission in North Western Australia Kalumburu, Kalumburu Benedictine Mission:
  • Perez, E. (1981). Kalumburu War Diary R. Pratt and J. Millington. Perth, Artlook Books: