Կալյու Սուուր
Կալյու Սուուր[1] (փետրվարի 18, 1928, Տալլին, Էստոնիայի Հանրապետություն - նոյեմբերի 13, 2013, Էստոնիայի Հանրապետություն[2]), հայտնի էստոնացի լուսանկարիչ: Տալլինի լուսանկարչական ակումբի և STODOM խմբի հիմնադիրներից մեկը (1964): 25 ֆոտոալբոմների[2], բազմաթիվ ֆոտոռեպորտաժների և լուսանկարների, դիմանկարների հեղինակ:
Կալյու Սուուր էստ․՝ Kalju Suur | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1928 |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիայի Հանրապետություն |
Մահացել է | նոյեմբերի 13, 2013 (85 տարեկան) |
Մահվան վայր | Էստոնիայի Հանրապետություն |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | Սպիտակ աստղի 5-րդ աստիճանի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Կալյու Սուուրը ծնվել է Տալլինում 1928 թվականի փետրվարի 18-ին: 25 տարի կարգավորիչ-բրիգադավար է աշխատել «Մարատ» տրիկոտաժի գործարանում: Զինվորական ծառայության ընթացքում ձեռք է բերել իր առաջին տեսախցիկը: 1964 թվականին Տալլինֆիլմ կինոստուդիայում իր ընկերների հետ միասին ստեղծել է STODOM խումբը, որը կոչվել է ստեղծողների ազգանունների առաջին տառերով[3]: Նա համախմբել է այդ ժամանակի ամենագործուն, տաղանդավոր և եռանդուն էստոնացի լուսանկարիչներին, որոնք շատ էին աշխատում՝ ստանալով համամիութենական և միջազգային ճանաչում[4]:
1978 թվականից ազատ նկարիչ էր: 1981 թվականից մինչև 1994 թվականը «Մուրճ ու մանգաղ» թերթում (Sirp ja Vasar) աշխատել է որպես լուսանկարիչ: 1995 թվականին Սուուրը հիմնել է Suurkalju հրատարակությունը, որտեղ հրապարակել է իր ալբոմները[1]:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Կալյու Սուուրը ավելի քան 150 միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև 15 երկրներում 104 անհատական ցուցահանդեսների մասնակից է[2]: Նրա մեծ թվով լուսանկարներ տպագրվել են «Կրոկոդիլ» հանդեսում և «Լիտերատուրնայա գազետա» պարբերականում:
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- 1978 թվական՝ Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (AFIAP) լուսանկարչի կոչում:
- 1987 թվական՝ դարձել է «Օգոնյոկ» ամսագրի մրցանակի դափնեկիր[1]:
- 1999 թվական՝ Kultuurkapital մրցանակի դափնեկիր ամբողջ կյանքի աշխատանքի համար:
- 2001 թվական՝ Սպիտակ աստղի շքանշան, IV աստիճան:
- 2007 թվական՝ ազգային մշակույթի հիմնադրամի մրցանակի դափնեկիր ամբողջ կյանքի աշխատանքի համար[2]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Фотовыставка эстонского фотографа Калью Суур
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Скончался известный фотограф Калью Суур
- ↑ «Калью Суур. Легенда Ратушной площади»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2013-11-14
- ↑ «Гость из Прибалтики»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2013-11-14