Կալիստոս III (լատին․՝ Calixtus III, անհայտ, Արեցո, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1179, Բենևենտո, Պապական մարզ[1]), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը ծառայել է 1168-1178 թվականներին։

Կալիստոս III
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ անհայտ
Արեցո, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահ 1179
Բենևենտո, Պապական մարզ

Կենսագրություն

խմբագրել

Կալիստոսի իրական անունը եղել է Ջիովաննի։ Նա եղել է Ֆրիդրիխ I Բարբարոսայի կողմնակիցներից, ինչպես նաև աջակցել է Վիկտոր IV հակապապին։ Վերջինս նրան նշանակել է Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս։

Նա ճանաչվել է որպես Պասքալիս III հակապապի իրավահաջորդ մի խումբ փոքրաթիվ կարդինալների կողմից։ Կալիստրատոսը հիմնականում գործիք էր Ֆրիդրիխ I կայսեր համար, որպեսզի ճնշում գործադրվեր Ալեքսանդր III-ի վրա, և ունեցել է սահմանափակ աջակցություն է վերջինիս կողմից։ Կալիստրատոսը բնակվում էր Վիտերբոյում։ Լեգնանոյի պարտությունից հետո, երբ քաղաքականապես նպատակահարմար դարձավ, Ֆրիդրիխը փոխեց իր դիրքորոշումը Ալեքսանդր պապի հանդեպ։ 1177-ին Վենետիկում պապի հետ խաղաղություն կնքելով, նա հրաժարվում է Կալիստոսից։ Վերջինս համակերպվելով 1178 թվականի օգոստոսի 29-ինմ ներկայանում է Ալեքսանդր պապին, որը նրան ընդունում է բարությամբ։ Այնուհետև Ալեքսանդրը նրան նշանակում է Բենևենտոյի նահանգապետ[2], որտեղ, մի քանի տարի անց Կալիստոսը մահանում է։ Նրա խիզախ կողմնակիցներից ոմանք ձգտում էին նոր հակապապ ունենալ, և ընտրեցին ոմն Լանդո դի Սեզզին` Իննովկենտիոս III անունով[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ambrogio Piazzoni, Historia wyboru papieży, Wyd. M Kraków 2003, p. 171
  2. Корелин М. С. (1890–1907). «Каликст, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Herbermann, Charles, ed. (1913). "Third Lateran Council (1179)". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.

Արտաքին հղումներ

խմբագրել