Կալիսոն (ֆր.՝ Calisson), ավանդական պրովանսալական հրուշակեղեն, որը պատրաստվում է շաքարակալած սեխի, նարինջի (կամ այլ մրգերի) մածուկի և մանրացրած նուշի խառնուրդից, որը լցվում է բաղարջի բարակ շերտի վրա և պատվում շաքարաշերտով։

Կալիսոն
Calisson
Կալիսոնների տուփ
Ծագում
Տեսակքաղցրավենիք, հրուշակեղեն
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
Բաղադրամասեր
Հիմնականմրգեր, նուշ, շաքար
Հնարավորմարցեպան
 Calisson Վիքիպահեստում

Բաղադրությունը խմբագրել

Բաղկացած է նշից, մրգերից, շաքարաշետցից և բաղարջից։ Ըստ ճաշակի կարող է լինել նաև մարցիպանով։ Կալիսոնները սովորաբար նշաձև են, երկարությունը կազմում է մոտ 5 սմ։ Ավանդորեն ասոցացվում են Ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի հետ և 15-րդ դարից համարվում է այդ քաղաքի ֆիրմային աղանդերը։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ կալիսոնները հիշատակվում են 12–րդ դարի լատիներեն տեքստում՝ նկարագրելու ալյուրից և նուշից պատրաստված թխվածք, որը մոտ է ժամանակակից մարցեպանին։ Կալիսոնների մեկ այլ հիշատակում հանդիպում է Մարտինո Կանալեի Վենետիկյան տարեգրություններում (1275)` նշանակելու կալիսոն ֆիրմային աղանդերը։

Բառի ծագումը խմբագրել

“Կալիսոն” անվան ծագման մասին կան մի քանի առասպելներ։ Նրանցից մեկի համաձայն՝ 14-րդ դարում Ռենե Բարի թագավորի հարսնացու Ժաննան շատ տխուր էր և մտախորհ, և թվում էր, թե ոչինչ նրան չի ուրախացնում։ Ճաշից հետո ծառաները ներս բերեցին տասներեք տոնական աղանդերներ, նրանց թվում կային և կալիսոնները, որոնք այդ ժամանակ այդպես չէին կոչվում։ Փորձելով այդ քաղցրավենիքը՝ հարսնացուն վերջապես ժպտաց և հարցրեց իր ամուսնուն, թե ինչպես է կոչվում այդ չնաշխարհիկ թխվածքը։ Թագավորը, ուրախացած, որ վերջապես արժանացավ իր հարսնացուի գեղեցիկ ժպիտին, կատակով պատասխանեց. “Այն կոչվում է “համբույր”, իմ թագուհի”: Պրովանսալերեն դա հնչում էր “Di câlin soun”: Այդ ժամանակվանից ի վեր այս աղանդերը կոչվում է կալիսոն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Salvatore Battaglia, Grande dizionario della lingua italiana, Turin, 1962
  • Philippe Blanchet, « Calice, calisson, calzone, chausson… e tutti quanti, point sur une étymologie difficile entre métaphore et symbolique », dans Zeitschrift für Romanische Philologie, 1998, pp. 447–461
  • Patrick Langer, Calissons d'Aix. Nougats de Provence, éd. Équinoxe, Barbentane, 1999

Արտաքին հղումներ խմբագրել