Կալերգ, հայ ժողովրդական ավանդական աշխատանքային երգ (նաև երգատեսակ), որ հնչել է հացահատիկի հունձքը կամով կալսելիս, բանող անասուններին խրախուսելու և այդ միջոցով աշխատանքը թեթևացնելու նպատակով։ Արտահայտել է նաև գյուղացու անձնական հույզերն ուապրումները։

Որպես կանոն, հանպատրաստից հորինվող խոսքերում կան «հո՜լ արա», «հո՜լ ել» և նման բացականչություններ՝ կապված անասունների շրջանաձև պտտման հետ, ու նրանց անուն-անուն գովաբանող արտահայտություններ։ Մեղեդիներին բնորոշ է հանդարտ ընթացքով սահուն շարժում, իմպրովիզացիոն բնույթ, չպարփակվող կառուցվածք, հոգեպարար անմիջականություն։

Երբեմն կալերգերը անվանել են նաև հորովելներ։ Կալերգերի դասական նմուշներ են Կոմիտասի ձայնագրած «Ոտիդ արա» և «Հոլ արա, եզո» երգերը։ Երաժշտական բովանդակությամբ ու կառուցվածքով կալերգերին մոտ են սայլերգերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 171