Կալաշնիկովայի տուն (ռուս.՝ Дом Кала́шниковой, ինչպես նաև՝ «Հյուսիսային հյուրանոց»), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1881 թվականին։ Մշակութային ժառանգության օբյեկտ է (կցաշենքի հետ միասին)[1][2]։ Գտնվում է Պուշկին քաղաքի Մալայա փողոցի թիվ 29/11 հասցեում, Օրանժերեյնայա փողոցի անկյունում։

Կալաշնիկովայի տուն
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված է1881
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տարածքի շինարարության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1820-ական թվականներին, երբ այնտեղ կար երկու փայտե շինություն, որոնցից մեծը գտնվում էր փողոցի անկյունում։ Հետագայում տարածքը ձեռք է բերվել վաճառականի այրի Եկատերինա Ֆեոդորովնա Կալաշնիկովայի կողմից, ով պատվիրել է հյուրանոցի համար փողոցի անկյունում նոր շենք կառուցել։ Շինարարությունն իրականացրել է ճարտարապետ Ա. Գոմանը։ Հյուրանոցը կոչվել է «Հյուսիսային»։ 1884 թվականին բակում հարևան տանը կիպ ճարտարապետ Պ. Պ. Դեյնեկան Г-աձև տեսքով կառուցվել է երկհարկանի քարե կցաշենք (ներկայիս հասցե`Մալայա փողոց 31/9): Հետագայում երկու շենքերը զբաղեցրել է Պուշկինի փոստային բաժանմունքը, որտեղ գտնվում է մինչև այժմ։ Եկատերինա Կալաշնիկովան Մալայա փողոցում ունեցել է ևս երկու տուն (տներ 39 և 56), որոնք քանդվել են 21-րդ դարի սկզբում[3][4]։

Ճարտարապետություն խմբագրել

Քանի որ գլխավոր տունը կառուցված է փոքր լանջի վրա, ապա փողոցի կողքից կիսափակ նկուղ կա։ Տունը ձևավորված է կլասիցիզմի ոճով, ունի եռանկյուն ճակտոն, որի ներքևում`քիվ և ֆրիզ սվաղի նախշերով պսակի տեսքով։ Առաջին հարկը երիզավոր ռուստաշար է։ Պատուհանների խորշերը զարդարում են ամրոցային քարերը և սանդրիկները։ Շենքի վերին մասի դիզայնը լրջորեն փոխվել է Հայրենական մեծ պատերազմից հետո շենքի վերականգնման ժամանակ[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Жилой дом ("Северная гостиница")». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  2. Приказ председателя КГИОП № 15 от 20.02.2001
  3. 3,0 3,1 «Оранжерейная 9, 11. Дома Калашниковой (Северная гостиница)». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  4. 4,0 4,1 «Дом Е. Ф. Калашниковой ("Северная гостиница")». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 315-316. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8

Արտաքին հղումներ խմբագրել